«Ստիպված ենք փաստել, որ 30 տարի անցնելուց հետո անկախության հերոսական անցյալի մի զգալի մասի կորուստ ենք ունեցել»,-Եռաբլուրում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և հավելեց. «Մենք այսօր, դժբախտաբար, ավելի շատ խոսում ենք կորուստների, քան ձեռքբերումների մասին, բայց հայ ժողովուրդը հույսը չի կորցրել, և բազմիցս ապացուցել է, որ ամենածանր պահին էլ կարողացել է միաբանվել և ներուժն օգտագործել»:
Ռուստամյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է այդ ուժն ևս մեկ անգամ դրսևորել՝ ապացուցելով, որ կենսունակ ազգ է և տեր է իր նախնիների ձեռքբերումներին:
«Այն հաղթանակը, որ Եռաբլուրի հերոսները մեզ նվիրեցին, մենք դրանից բավական կորցրել ենք, բայց՝ ոչ ամբողջությամբ և պարտավոր ենք նորից վերագտնել մեզ և նորից հաղթանակներ պարգևել մեր ժողովրդին»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ քանի դեռ չի գնահատվել պատերազմի իրական պատճառները, խոսել ճգնաժամի հաղթահարման մասին անիմաստ է, քանի որ այսօր էլ մեզ նորանոր պարտվողական գործընթացներ են պարտադրվում:
Ռուստամյանը համոզված է, որ այս պայմաններում, խոսելով ճգնաժամի հաղթահարված լինելու մասին, իշխանությունները մարդկանց թմրեցնելու հերթական փորձն են անում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր նկատեց, որ հասարակությունը 44-օրյա պատերազմի օրերի վիճակում է հայտնվել, որբ թմբիրի մեջ էին պահում իրեն՝ ասելով, թե հաղթում ենք և վերջում պարզվեց, որ պարտվում ենք, իսկ այսօր ասում են, թե խաղաղություն են ուզում և այն լինելու է ու բացվելու են հաղորդակցության ուղիները, բայց հետո կպարզվի, որ դրանք մեր ժողովրդի նվաստացման և նոր կապիտուլացիայի հիման վրա է լինելու:
«Մենք իսկապես չենք հասկանում, որ այսօրվա իշխանությունների առաջարկած ճանապարհը նշանակում է Հայաստանի թրքացում, քանի որ քիրվայություն անելու ցանկություններով, այն, այսպես ասած, նոքյարություն է նշանակում, այսինքը պետք է նվաստացած ապրենք»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է սթափվի, հասկանա, որ չպետք է այս տարածքներում նվաստացած ապրի, այն իր պապերի ժառանգած հողերն են և հայ իր ինքնության ու գոյության խնդիրն է :
«Այ իշխանությունը գնում է խաղաղություն մուրալու ճանապարհով»,-նկատեց Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում խնդրելու փաստին, և հավելեց. «Իսկ խաղաղություն մուրալ մեկից, որը քո ոչնչացումն է ցանկանում, պետք է լավ հասկանալ, թե այդ ի՞նչ խաղաղություն է, այսինքը՝ նվաստացած ապրել այս տարածքում: Կլինի Հայաստան, անունը կլինի, ամանումը չի լինի: Իրականում Հայաստանից բան չի մնա»,-ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նկատեց, որ Արցախի 75 %-ը կորցրել ենք և եթե Սյունիքն էլ կորցնենք, ապա անհասկանալի գոյություն պետք է պահպանենք տարածաշրջանում և կհատնվենք աշխարհաքաղաքական պարկի մեջ, իսկ այդ դեպքում Հայաստանն իրենից գործոն չի ներկայացնի և կդառնա գործիք այս կամ այն երկրի ձեռքում:
«Այսօր մենք խոչընդոտում ենք խաղաղություն մուրալուն, որովհետև գիտենք, թե այն ուր է տանում, մենք ասում ենք պետք է արժանապատիվ խաղաղություն, որը նշանակում է պարտադրել խաղաղոըթյուն, որի ուժն ու կարողությունը Հայաստանը ունի, թե ներքին, թե արտաքին առումով»,-ասաց Ռուստամյանը և շեշտեց, որ կան բարեկամ ժողովուրդներ, որոնց ձեռնտու չէ, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքայան նշանակությունը:
Նա հայտնեց, որ ամեն անգամ իշխանությունը իր քայլերը հիմնավորում է ժողովրդի տված մանդատով, իսկ ընդդիմությունը համոզված է, որ այդպես չէ՝ ժողովուրդը չի ուզում այն, ինչ անում է իշխանությունը, այդ պատճառով էլ «Հայաստան» դաշինքն այդ ճշմարտությունը պետք է ապացուցի փողոցում մեկնարկվելիք պայքարի միջոցով:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01