ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ:
Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը:
Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ զարգացման խնդիրներին:
Մեզ հաջողվել է հասնել վստահության եւ փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում:
Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում:
Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու եւս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:
Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրի յուրաքանչյուր հայի տանը:
Խնդրում եմ ընդունեք իմ բարձր հարգանքի հավաստիքը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձում:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44