Հայաստանի Երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը` «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Անկախությանը մեր ժողովուրդը պատրաստ չէր, և այն մենք ստացանք, այսպես ասած՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում:
«Այսինքն, դեպքերն ավելի արագ զարգացան, քան մեր ժողովուրդը պատրաստ էր: Եվ դա է պատճառը, որ մինչև հիմա անկախության գաղափարը մեզ մոտ արմատավորված չէ: Ցավոք, պատմության ողջ ընթացքում և հատկապես վերջին 100 տարում անընդհատ անկախությունն ավելի առաջ է ընկնում, քան մեր ժողովուրդն ավելի պատրաստ է լինում դրան: Բայց միշտ չէ, որ այդպես է լինելու, և հիմա, ցավոք, գնում ենք դեպի մեր սուվերենության, անկախության կորուստ, որովհետև իսկապես մենք դրան պատրաստ չէինք և հիմա էլ պատրաստ չենք: Առաջին հերթին տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, իսկ մեր սխալները, ինչպես միշտ, ուղեկցում են մեզ:
Դրա համար մենք գնում ենք սուվերենության կորստի: Ձևական անկախությունը միգուցե պահպանվի, բայց սուվերենությունը, ըստ էության, մենք արդեն վաղուց կորցրել ենք և այլևս տարածաշրջանում գործոն չենք: Հատկապես վերջին պատերազմի պարտությունից հետո, ցավոք, տարածաշրջանում մեր կարծիքը ոչ մեկը չի հարցնի»,- նշեց Գևորգ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ բոլոր դեպքերում և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրները միասին հանգեցրել են այս վիճակին:
«Մենք կարող ենք դիմադրել մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց բոլոր դեպքերում և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրները միասին հանգեցրել են նրան, որ 21-րդ դարում մենք ունենում ենք և ականատես ենք լինում սուվերենության կորստի: 30 տարի մենք մսխեցինք այդ անկախությունը, տնտեսությունը, թալանեցինք, մսխեցինք, ու բոլորը միասին բերեցին, հանգեցրին սրան»,- եզրափակեց պատմաբանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44