«Ես այս խոշորացման մեջ տեսնում եմ քաղաքական միտումնավոր նպատակ, որը ոչ մեկը չի կարող ժխտել, քանի որ այն բոլորիս է տեսանելի»,-«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ խորհրդարնական լսումների ժամանակ հայտարարեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը և բացատրեց, որ այդ իրավիճակն առաջացել է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններում ինքը ունեցել է իր քաղաքական հայացքը և սատարել է «Հայաստան» դաշինքին:
Ավետյանը հավելեց, որ, տեսնելով սահմանային վերջին իրադարձությունները, ինքը իր տեսակետի մեջ ավելի է համոզվել և գտնում է, որ ճիշտ է արել:
Նա հյատնեց, որ Գեղամասար համայնքը խոշորացվել է 2017 թվականին համայնքի բնակիչների առաջարկի շնորհիվ և տեղեկացրեց, որ 4 տարիների ընթացքում այնտեղ բազմաթիվ խնդիրներ են լուծվել:
Ավետյանը հայտարարեց, որ խմելու ջրի գերխնդիրը բոլոր 18 բնակավայրերում գրեթե լուծել են և դրանց լուծման հունը համայնքը գտել է նախանշել առաջնահերթություններ՝ ունենալով մեծ հաջողություններ:
«Ես չեմ կարող հասկանալ այս քայլի նպատակը, որ Գեղամասար խոշորացված համայնքը կրկին խոշորացնում եք, երբ համայնքն իր կառավարման տարիներին կարողացել է բարձր արդյունքեր ցույց տալ»,-հայտնեց համայնքապետը:
Ներկայացնելով Գեղամասարի կրկնակի խոշորացման վտանգները՝ Ավետյանը հայտնեց, որ համայնքի 18 գյուղը 80 կմ սահմանային գիծ ունի Ադրբեջանի հետ և այնտեղ առանձնահատուկ անվտանգային և այլ խնդիրներ կան, որոնց տիրապետելու համար նախ պետք է ապրել Կութում, Սոթքում և համայնքի մյուս գյուղերում
Բանախոսը հայտնեց, որ կրկնակի խոշորացման հարցով ոչ մի քննարկում չի անցկացվել ոչ իր, ոչ էլ բնակիչների հետ, ինչը թույլ է տալիս կրկին ենթադրելու, որ որոշումն ունի քաղաքական նպատակ:
Հակոբ Ավետյանը, նկայացնելով կրկնակի խոշորացման վտանգը, ասաց որ Գեղամասար համայնքում ներգրավվելիս ի սկզբանե բոլոր բնակավայրերը հավասար զարգացվածություն են ունեցել, ինչը մրցակցություն է ապահովվել, իսկ այն կրկին խոշորացնելով ավելի խոշոր համայնքների հետ՝ տեղի բնակիչների համար անհարմարություն է առաջանում, որն արտագաղթի կդրդի, ինչն առաջնային անվտանգության խնդիրներ կառաջացնի:
Իր խոսքի վերջում նա կոչ արեց չխոշորացնել Գեղամասար համայնքը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01