Սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն: Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե¬րում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:
Ռուսաստանյան պատմագիտական հանրության նախագահ, ՌԴ գրականության, գրահրատարակչության և ընթերցանության կազմակերպական կոմիտեի նախագահ Ս. Ե. Նարիշկինի ղեկավարմամբ և համակարգմամբ հրատարակության է նախատեսվում ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականության բազմահատոր անթոլոգիա: Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ընքացքում տեղի կունենան աշխատարան-քննարկումներ, որոնց նպատակն այդ հրատարակությունների պատշաճ կազմումն ու լույսընծայումն է: Այդ նախաձեռնության իրականացման համար ձևավորված խմբագրակազմի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից ևս ՌԴ կմեկնի խմբագիր-փորձագետ:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Եր¬ևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:
Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքե¬րը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44