«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ոստիկանապետին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, որտեղ ասված է. «Լրատվամիջոցներց տեղեկացա, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյան վարչապետ օգտատիրոջ լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Այս մասին լուրը հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Հայաստանի ոստիկանությունը նաև հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված և իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հարգելի ոստիկանապետ, տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ վարչապետի անունից հանդես եկող` Նիկոլ անունով, Փաշինյան ազգանունով անձը հեղինակել և հրատարակել է գիրք, որը պարունակում է բազմաթիվ հայհոյանքներ` ուղղված իր և այլ անձանց, պատերազմի զոհերի և նրանց հարազատների դեմ: Ստիպված եմ մեջբերել այդ հայհոյանքները. «Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանի շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»: Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը»: Գրքի տպաքանակը հայտնի չէ, քանի որ գրքում, հակառակ օրենքի պահանջին, նշում չկա այդ մասին, հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, գիրքն ազատ վաճառվում է Հայաստանի Հանրապետության գրախանութներում: Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության»։
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55