Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն: Հանդիպմանը նշվել է, որ փոխգործակցության շրջանակում նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային արխիվից, զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես, Լեհաստանի Սեյմի 2017թ.-ին ընդունած «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը: Այդ համատեքստում Յակուբ Օշիեցկին նշել է, որ Հայաստանի ազգային արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։
«Գրիգոր Արշակյանը, բարձր գնահատելով հայագիտության ոլորտում օտարազգի գիտնականների կատարած նշանակալի ներդրումը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնին:
Նշվել է, որ փոխգործակցության շրջանակում նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01