ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կենտրոնը ներկայացնում են՝ «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։ 2021թ. սեպտեմբերի 23-25-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնի, Կարմիր դահլիճում տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։
Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։
23.09.2021թ.
«Թիկնապահը», ռեժ. Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.
Ռեժիսորը ֆիլմը նվիրել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այն միջին տարիքի մի տղամարդու մասին է, որը պաշպանում է Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:
24.09.2021 թ.
«Վիլլայի բնակիչները», ռեժ. Մունիր Ղեյդի, 2017թ.
Իրանական բանակի ղեկավարների համար հատկացված Villaeiha համալիրում է ապրում Ազիզն իր թոռների հետ: Էլյասը վարորդ է, որն ամեն անգամ դժվարությունների է հանդիպում, երբ անհրաժեշտ է լինում տեղեկություններ հաղորդել ընտանիքների մասին: Որոշ ժամանակ անց համալիր է գալիս Ազիզի հարսը` երեխաներին տանելու համար, բայց վերջինս հրաժարվում է:
25.09.2021թ.
«Գիշերային հերթափոխ», ռեժ. Նիկի Քարիմի, 2021թ.
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Նահիդը, խաղաղ և հանգիստ կյանքով է ապրում իր ամուսնու և դստեր հետ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրան հայտնում են, որ իր ամուսինը ցանկանում է ինքնասպան լինել: Սկզբում նա չի հավատում այդ խոսակցություններին, բայց որոշ ապացույցներ գտնելուց հետո, սկսում է այդ ամենին ավելի լուրջ մոտենալ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017 թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։
Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ՝ նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55