ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված կոնկրետ նպատակային միջոցառումներ եւ հնարավոր հաջորդ քայլերը: Համանախագահներն ընդգծել են, որ իրենց անփոփոխ վճռական աջակցությունը անհրաժեշտ միջոցառումների եւ գործողությունների ամբողջ սպեկտրին, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի կողմից: Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր երկու երկրների ԱԳ նախարարների առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Միջնորդները ն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար»: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ սեպտեմբերի 24-ին համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ եւ տեղեկացրել նրանք վերջւին տարում ձեռնարկված ջանքերի, այդ թվումայդ գործընթացում վերջին իրադարձությունների մասին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44