Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում հայտնել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին, որը անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, կայացել է նաև արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով վերսկսելու խաղաղ կարգավորման գործընթացը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Միջնորդներն, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը՝ Արցախի հակամարտության և նրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծման համար։ Միջնորդները կոնկրետ, նպտակային միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացիայի և հետագա քայլերի վերաբերյալ»։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ համանախագահները սեպտեմբերի 24-ին հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեի հետ` վերջին մեկ տարվա իրենց միջնորդական ջանքերի, ինչպես նաև վերջին զարգացումների մասին նրանց տեղեկացնելու համար: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44