ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղով, որի ժամանկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:
Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի:
Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03