ARM | RUS |

Դեպքերի տրամաբանական ընթացքը

27.09.21 | 09:04

Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ կովիդի համաճարակի համաշխարհային տնտեսության վրա թողած հետևանքների վերլուծության համար: Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ մեր տնտեսության վրա կովիդի համավարակի, պատերազմի և իշխանությունների անփորձության հետևանքները վերլուծելու համար: Ինչ-որ իմաստով արդեն ժամանակն է այդ վերլուծությունները սկսելու: 2020թ. սոցիալ-տնտեսական հիմնական հաշվետվություններն արդեն հրապարակվել են: Հրապարակվել է անգամ «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրանքների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2020 թվականին» հաշվետվությունը: Այսինքն՝ հնարավոր է տեսնել ու համեմատել, թե մեր արդյունաբերական համակարգը քանի տոննա ցեմենտ կամ բետոն է արտադրել, քանի լիտր թան կամ օղի: Այսինքն՝ 2020-ի տնտեսությունը տեսնել բնեղեն արտահայտությամբ ու համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ: Համեմատել ու փորձել հասկանալ՝ տնտեսության վրա ո­՞րն է համավարակի ազդեցությունը, ո՞րը՝ պատերազմի, ո՞րը՝ իշխանությունների անփորձության (մեղմ ու շատ քաղաքավարի ասած՝ անփորձության): Հատկապես, որ տնտեսությունն ու տնտեսական վիճակագրությունը պարզ ու հստակ են արձանագրել որոշ երևույթների հետևանքներ: Օրինակ, այն, որ համավարակն իր լոքդաունով ու շփումներից զգուշանալու ու դրանք սահմանափակելու պահանջով բացասական ազդեցություն էր ունենալու որոշ ապրանքատեսակների արտադրության վրա՝ պարզից էլ պարզ է: Իսկ այն, որ այդ ապրանքատեսակների մեջ ամենաշատ անկում արձանագրելու էր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ շատ ավելի պարզ է: Չկան հավաքներ ու խնջույքներ՝ չկա նաև ալկոհոլի սպառում: Ուստի զարմանալի չէ, որ բնեղեն արտահայտությամբ, այսինքն՝ ծավալով, օղու արտադրությունը 2020-ին 2019թ. համեմատ կրճատվել է 13.1 տոկոսով, գինունը՝ 16.4 («Շամպայնի» արտադրությունը նվազել է ավելի շատ՝ 19.5 տոկոս): Կոնյակի արտադրությունն ամենաքիչն է պակասել՝ 7 տոկոս, իսկ գարեջրինն ավելի նկատելի է՝ 11.5: Հայտնի բան է՝ մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք: Այդ փաստին համահունչ շատ տվյալներ այս օրերին կտեսնեք թե՛ երկրի արդյունաբերական համակարգի արտադրանքի հաշվետվությունում, թե՛ խաղողագործություն ունեցող մարզերում (խոսքը խաղողագործ գյուղացիների մայրուղի փակելու հուսահատ ակցիաների մասին է): Փոխարենը՝ մեր երկիրն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Հետևաբար՝ արդյունաբերական համակարգի թողարկած արտադրատեսակների ցանկում կան նաև բարձր տեխնոլոգիաներ «հիշեցնող» ապրանքներ: Օրինակ, կա այսպիսի ապրանքախումբ՝ «Քարտեր ներասարքված ինտեգրալային սխեմաներով («սմարտ» քարտեր)»: Ասեք, որ հպարտ է հնչում: Երևի նման հնչեղ ու անհասկանալի անվան ապրանքախումբ արտադրելու համար արժեր ԲՏ արդյունաբերության նախարարություն պահել: Պահել ու հաշվետվություններում գրել, որ այդ քարտերից 2020թ. արտադրվել է 1869 հատ, 2019-ին արտադրվել էր ուղիղ 3000 հատ: Այսինքն՝ այդ խելոք քարտերի արտադրությունը, ի հեճուկս համապատասխան նախարարության գոյության՝ կրճատվել է 37.7 տոկոս: Կա մեկ այլ, ավելի երկար ու մոդայիկ արտահայտությամբ ասած՝ ավելի գունագեղ անունով ապրանքախումբ: Ահա այն. «Տվյալների ավտոմատ մշակման դյուրակիր մեքենաներ, 10 կգ-ից ոչ ավել քաշով (լափթոփներ, նոութբուքեր), գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման համակարգիչներ»: Դրանցից 2019թ. արտադրվել էր 1057 հատ: Իսկ 2020-ին՝ 448 հատ: Այսինքն՝ արտադրությունը կրճատվել է 67.6 տոկոսով: Բայց սա միակ երկարանուն տողը չի: Մեկ ուրիշն էլ կա՝ «Դրամարկղային տերմինալներ (տվյալների ներածման և արտածման սարք), բանկային ավտոմատներ և համանման սարքեր, միացվող տվյալների մշակման մեքենաներին կամ ցանցերին»: Դրանցից 2019-ին արտադրվել էր 199 հատ, 2020-ին՝ 157: Անկումը մեծ չէ՝ ընդամենը 21.1 տոկոս: «Բարձր» ապրանքատեսակների խմբի մեջ «Պլանշետներ» համեստ անունը կրող տող կա: Այդ տողում նշվում է, որ մեր երկրում (հարկավ, ԲՏ արդյունաբերության նախարարության վերահսկողական հայացքի ներքո) 2019-ին արտադրվել է 323 պլանշետ, իսկ 2020-ին՝ 3 (երեք) հատ: Այստեղ ԲՏ արդյունաբերության անկումը 91.9 տոկոս է: Մի շտապեք եզրակացնել, թե սա ռեկորդային ցուցանիշ է: «Հակառեկորդը» պատկանում է մի ապրանքախմբի, որին պարզ մարդկային լեզվով կարելի է ասել հեռուստացույցների արտադրություն: Դրանցից 2019-ին արտադրվել էր 982 հատ, իսկ 2020թ.՝ 1 (մեկ) հատ: Այստեղ անկումը հասել է հնարավոր բարձրակետին՝ 99.9 տոկոս: 2021-ին այս ապրանքատեսակի գծով սխրագործելու հնարավորություն չկա: Հավանաբար: Եկող տարի հնարավոր չի լինի այս ոլորտի մասին հիշել պոետի բառերով. «Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից, /Ես փախչում եմ ահա ետ – ես նահանջում եմ նորից»: Կարդացեք տնտեսական վիճակագրություն: Այնտեղ հետաքրքիր շատ փաստեր կան: Արա Գալոյան 18:30 Սեպտեմբեր 26 2021 | | Դիտվել է` 171 Խորագրեր: Վերլուծություններ Տնտեսություն ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Կրթական բարեփոխումների ոճերը 20:51 | Կրթական բարեփոխումների ոճերը Ակնհայտ է, որ վերջին տասնամյակների կրթական բարեփոխումները շոշափելի արդյունք չեն տվել։ Սա ընդունում են նաև մարդիկ, որոնք իրականացրել են այդ բարեփոխումները։ Ցավոք, մենք չենք փորձում հասկանալ, թե ինչու են մեր կրթական բարեփոխումներն անարդյունավետ։ Կրթության համակարգում ռեֆլեքսիվ մտածողությունը շատ ցածր մակարդակում է, թեև մենք ուզում ենք, որ մեր աշակերտներն ունենան վերլուծելու, քննադատաբար մտածելու հմտություններ։ Տարբեր առիթներով անդրադարձել ենք այն հարցին, թե ինչու կրթական բարեփոխումները Հայաստանում հաջողության չեն բերում։ Այս հոդվածում խոսենք բարեփոխումների իրականացման ոճերի մասին։ ... Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը 16:31 | Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը Վերջին պարտությունը և Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածի կորուստը, հնարավոր նոր պատերազմի հավանականությունն ու Հայաստանի կլանման թուրքական սպառնալիքը ստիպեցին կրկին վերադառնալ պատմությանը և արժևորել նրա խորհուրդը։ Շեղումն այդ խորհրդից, մեր խորը համոզմամբ, պատճառ դարձավ պատերազմի բռնկման և նրա անհաջող ընթացքի համար։ Պատմության խորհուրդը, թվում է՝ պարզունակ ու դյուրըմբռնելի է։ ... Ոչ մի անձնական բան 20:29 | Ոչ մի անձնական բան Մեր քաղաքական կյանքում ընդունված է բողոքել պետական ապարատից: Բողոքել բոլոր առումներով: Թե՛ աշխատանքի արդյունավետության, թե՛ ապարատի ուռճացվածության: ... Մահվան ժողովրդագրական պատկերը 20:30 | Մահվան ժողովրդագրական պատկերը Ժողովրդագրության տվյալների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը մշտական չէ: Ժողովրդագրության մեկ առանձին վերցրած տվյալի նկատմամբ հետաքրքրությունն աճում է ուսումնական տարվա սկզբին: Այդ օրերին համարյա բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ քանի՞ աշակերտ գնաց առաջին դասարան: ... Աշխատենք, որպեսզի չսովորենք 20:49 | Աշխատենք, որպեսզի չսովորենք Շատ կարևոր է, թե ինչ արժեք ունի սովորելը հասարակական կյանքում։ Ցավոք, մեր հասարակությունում սովորելը հաճախ ընկալվում է՝ որպես պատիժ, որպես տուգանք։ Սա է պատճառը, որ հաճախ մարդիկ սովորելուց խուսափում են, քանի որ այն համարվում է «թույլերի, չբաշարողների» գործ։ Մեզ մոտ կա չգրված օրենք, որ պիտի փորձես ամեն ինչի առանց սովորելու հասնես։ Դպրոցներն ու համալսարանները չափազանց ներողամիտ են չսովորողների հանդեպ, ինչի պատճառով մարդիկ չսովորելով՝ կարողանում են ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ՝ արժեզրկելով կրթությունը։

Արա Գալոյան

168.am


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44