ARM | RUS |

Ընդերքո՞վ, թե՞ առանց ընդերքի

27.09.21 | 10:43

«Անցած տարվա կրկնակի շոկից հետո Հայաստանի տնտեսությունը բավական արագ վերականգնվում է։ Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը»,- Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։ Հիմա տեսնենք, թե իրականում ի՞նչ է կատարվում տնտեսության արտահանման հատվածում։ Եվ ոչ միայն այս, այլև նախորդ տարիների կտրվածքով։ Պաշտոնապես Հայաստանից արտահանման աճի տեմպն այս տարվա 7 ամսում 23 տոկոս է։ Առաջին հայացքից իսկապես տպավորիչ արդյունք է։ Բայց երբ բացում ենք արտահանման կառուցվածքը՝ տպավորությունն ամբողջությամբ կորում է։ Արտահանումն ընդհանրապես կարևոր գործոն է տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները հասկանալու համար։ Թերևս, դա է պատճառը, որ տնտեսության վերականգնման ու զարգացումների մասին խոսելիս՝ իշխանությունները հաճախ հաշվի են առնում արտահանման աճի միտումները։ Բայց խուսափում են անդրադառնալ նաև արտահանման կառուցվածքին։ Իսկ արտահանման կառուցվածքը շատ բաներ է բացահայտում մեր տնտեսության այսօրվա և վերջին տարիների զարգացումների վերաբերյալ։ Մի կողմ թողնենք այն, որ այս տարի արտահանումն ավելացել է՝ նախորդ տարվա բավական լուրջ անկումից հետո։ Արտահանման ոլորտում տեղի ունեցող զարգացումները փորձենք դիտարկել մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով։ Այդ դեպքում կտեսնենք, որ մեր տնտեսության և հատկապես արտահանելի հատվածում ունենք չափազանց մտահոգիչ իրավիճակ։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 641 մլն դոլարի ապրանք՝ անցած տարվա 1 մլրդ 332 մլն դոլարի դիմաց։ 2019թ. արտահանվել էր 1 մլրդ 417 միլիոն, իսկ 2018թ.՝ 1 մլրդ 376 մլն դոլարի ապրանք։ Ակնհայտ է, որ այս տարի ունենք արտահանման ամենաբարձր ցուցանիշը։ Այն 309 միլիոնով ավել է նախորդ տարվանից, 224 միլիոնով ավել՝ 2019թ., և 265 միլիոնով ավել՝ 2018թ. ցուցանիշից։ Երեք տարվա կտրվածքով արտահանման աճը կազմում է 22 տոկոս։ Միջին տարեկան 7,3 տոկոս։ Դժվար է, իհարկե, սա բարձր աճ համարել, բայց դա էլ մի կողմ թողնենք։ Երեք տարվա կտրվածքով արտահանման աճը հիմնականում եղել է տնտեսության մեկ հատվածի կամ մեկ ապրանքատեսակի հաշվին։ Խոսքը հանքահումքային արտադրանքի և հատկապես պղնձի խտանյութի մասին է։ Որպեսզի պատկերը պարզ լինի, գանք մի փոքր հեռվից։ 2018թ. առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել էր 403 մլն դոլարի հանքահումք։ 2019թ. այն կազմել էր 385 միլիոն, իսկ 2020թ.՝ 448 միլիոն։ Արդեն այս տարի հասել է 613 մլն դոլարի։ Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանից 165 միլիոնով ավելի շատ հանքահումք է արտահանվել, քան անցած տարի, 228 միլիոնով ավելի շատ, քան 2019թ., 210 միլիոնով ավելի շատ, քան 2018թ.։ Հիմա փորձենք համեմատել ընդհանուր արտահանման և հանքահումքի արտահանման աճերը։ 2021թ. ընդհանուր արտահանումը նախորդ տարվանից ավել է 309 մլն դոլարով, որից հանքահումքի բաժինը հասնում է 165 միլիոնի։ Սա՝ մեկ տարվա կտրվածքով։ Երկու տարվա կտրվածքով կամ 2019թ. նկատմամբ արտահանումն աճել է 224 մլն դոլարով։ Նույն ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի արտահանումը մեր երկրից ավելացել է 228 միլիոնով. նույնիսկ 4 միլիոնով ավելի շատ, քան ընդհանուր արտահանման աճն է։ Երեք տարվա կտրվածքով, ընդհանուր արտահանումն աճել է 265 մլն դոլարով, որից միայն հանքահումքի բաժինը 210 միլիոն է։ Այսինքն՝ մեր տնտեսության մյուս բոլոր ոլորտները միասին արտահանմանը նպաստել են ընդամենը 50 մլն դոլարի չափով։ Սա այն 3 տարվա արդյունքն է, որն արձանագրել է այս իշխանությունը՝ որդեգրելով մի կողմից՝ արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն, մյուս կողմից՝ խոստանալով դադարեցնել նախորդ «հանցավոր» ռեժիմի կողմից ընդերքի անխնա շահագործումն ու թալանը։ Ընդերքի շահագործումը վերջին 3 տարիներին մեր երկրում նոր թափ է հավաքել։ Արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության որոշ հատվածներում արձանագրվող քիչ թե շատ աճերը հաճախ պայմանավորված են հենց այդ հանգամանքով։ Վերջին տարիներին հանքարդյունաբերության հատվածում արտադրության ծավալները հիմնականում երկնիշ են եղել։ Այս տարի արդյունահանման աճին ավելացել է նաև մետաղների թանկացումը։ Միջազգային շուկաներում պղնձի գինը տատանվում է հիմնականում 9,5 հազար դոլարի սահմաններում։ Այն առնվազն 3 հազարով կամ գրեթե 45-50 տոկոսով բարձր է նախորդ տարվա գնից։ Դրա հաշվին էլ տեղի է ունենում արտահանման աճը՝ արտահանման կառուցվածքում հանգեցնելով հումքային ապրանքների տեսակարար կշռի ավելացմանը։ Երբևէ Հայաստանի արտահանման մեջ հանքահումքը նման բարձր կշիռ չի ունեցել, ինչպիսին ունի այսօր։ Վերջին տվյալներով, այն անցնում է 37 տոկոսից։ Մինչդեռ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր գալիս իշխանության և տնտեսության ու արտահանման կառուցվածքը բարելավելու վերաբերյալ ճառեր էր ասում և խոստումներ տալիս, հանքահումքն արտահանման մեջ ընդամենը 29 տոկոս էր կազմում։ Երեք տարում այն ավելացել է 8 տոկոսային կետով։ Փոխարենը՝ տնտեսության մյուս հատվածները, և հատկապես՝ վերամշակման ոլորտը, որը պիտի գար փոխարինելու ընդերքին, գրեթե մնացել է նույն տեղում։ Այս տարի Հայաստանից արտահանվել է 309 մլն դոլարի պատրաստի սնունդ, ինչը նախորդ ճգնաժամային տարվանից ավել է ընդամենը 17 միլիոնով։ 2019թ. համեմատ պատրաստի սննդի արտահանումը պակաս է 5 մլն դոլարով։ Սա է մեր վերամշակող արդյունաբերության ոլորտի առաջընթացը։ Եվ այնպես չէ, որ միայն այդ ոլորտում է այդպես։ Արտաքուստ այս տարի ռեկորդային բարձր աճ ունենք մանածագործական իրերի արտահանման առումով։ Նախորդ տարի արտահանվել էր՝ 64 միլիոնի, այս տարի՝ 98 մլն դոլարի ապրանք։ Աճը տպավորիչ է՝ գրեթե 53 տոկոս։ Բայց, երբ արտահանման ծավալները համեմատում ենք մինչճգնաժամային ժամանակահատվածի հետ, տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Եթե 2019թ. նկատմամբ մանածագործական իրերի արտահանումը 6 միլիոնով ավելացել է, ապա 2018թ. նկատմամբ՝ շուրջ 22 միլիոնով պակասել է։ Այս տարվա 7 ամսում արտահանումը կազմել է 98 մլն դոլար, 2018թ. կազմել էր շուրջ 120 միլիոն։ «Զարգացման» դինամիկան նկատելի է։ Եվ ոչ միայն չոր թվերով կամ անվանական արտահայտությամբ, այլև տեսակարար կշռով։ Երեք տարի առաջ պատրաստի սննդի արտահանումն արտահանման մեջ հասնում էր 8,7 տոկոսի, հիմա ընդամենը 5,9 տոկոս է։ Տնտեսական իրավիճակը բնութագրող ևս մեկ օրինակ բերենք. 2018թ. Հայաստանից արտահանվել էր՝ 26 միլիոնի, 2019թ.՝ 28 միլիոնի, այս տարի՝ 27 մլն դոլարի մեքենասարքավորումներ և մեխանիզմներ։ Սա էլ մեր տեխնիկական հատվածի զարգացման առաջընթացը։ Թե ուր ենք գնում այս տեմպով, կարելի է միայն պատկերացնել։ Մեր տնտեսության առանցքային ոլորտներում, որոնք պետք է նպաստեն տնտեսության ու արտահանման կառուցվածքի բարելավմանը, զարգացումներ գրեթե չկան։ Իսկ դա կառավարությունը չի էլ ուզում տեսնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44