Ես որեւէ զգացողություն չունեմ, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի հուն, որտեղ բոլորն անկեղծ են եւ ասում են, թեն ինչու է այս ամենը եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, դա նշանակում է, որ մեկ տարում դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են: Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատուներին, դուք գիտեք, որ պատերազմը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով, ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Այդ սպառնալիքները, որ կան մեր պետականության, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, այսօր էլ կան»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք տեղյակ է, թե ինչ դրական ազդակներ են իրար փոխանցում Էրդողանն ու Փաշինյանը, Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, ես էլ ձեզ պես մամուլից եմ հետեւում:Իմ ընկալումն այն է, որ հարեւան երկրների հետ որեւէ ձեւով դիալոգ սկսելու միտված քայլեր են փորձում անել, բայց որքանով են դրանք ճիշտ կազմակերպված, դա առանձին քննարկելու թեմա է, բայց ոչ այսօր: Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարեւան երկրներին, կամ խոսել այն մասին, որ դու խաղաղություն ես ցանկանում եւ պատերազմի նախաձեռնողը չես: Այսօր էլ Ադրբեջանը պնդում է, որ պատերազմը Հայաստանն է սանձազերծել, հետեւաբար կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով: Ես չեմ հասկանում այդ քննարկումը, որ անդադար ասվում է՝ այ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել, մենք ինչ կարող ենք անել: Այսինքն ի՞նչ պետք է անենք, պետք է պատերազմ հայտարարե՞նք իրենց: Մենք պատրա՞ստ ենք այդ պատերազմին: 1915-ին Ցեղասպանություն է եղել, 2018-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել Թուրքիայի: Հետեւաբար պետք չի դրանք իրար հետ խառնել: Խոսել հարեւանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է: Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն: Բանակդ ամրացրու, ՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, դա ինչ կապ ունի ում հետ ես խոսում: Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի: Մյուս կողմից շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա տանելու: Եթե մենք լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք նաեւ պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, նաեւ տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»,-ընդգծեց Մարուքյանը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34