ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին:Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի էջից։
Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Արմաիս Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն:
«Մեր օրերում տեղեկատվությունը շատ է: Ուսանողին, բժիշկին որևէ բան արագ որոնելու համար առկա է գրականությունը համակարգելու, թվայնացնելու անհրաժեշտություն: «ԳԷՕՏԱՐ-Մեդիա» ընկերութունը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին և իրենց կողմից ստեղծված գրադարանային թվային համակարգը թույլ է տալիս և՛ բժիշկներին, և՛ դասախոսներին օգտվել եզակի այս հարթակից»,- ընդգծեց Արմաիս Կամալովը՝ մանրամասնելով, որ գրադարանային թվային համակարգը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագիտական կամ ուսումնական նյութը:
«Պետք է ընդամենը մուտքագրել անհրաժեշտ հիվանդության, խնդրի անունը, հետքրքրող թեման և համակարգը կառաջարկի բազմաթիվ նյութեր, որոնք կարելի է ուսումնասիրել և ստանալ տվյալ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն»,- նշեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:
Գրադարանային այս համակարգն հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք աուդիոնյութի միջոցով կարող են լսել դասախոսություններ, ընթերցել գրքեր, որոնք թույլ կտան հավասար սկզբունքներով օգտվել էլեկտրոնային հարթակից՝ առանց տեսողությանը վնաս պատճառելու:
«Ես կարծում եմ՝ այսօր թվայնացումն ամբողջ աշխարհում, բոլոր ուղղություններով զարգացում է ապրում, այդ թվում բժշկագիտության ոլորտում, և իր արտացոլանքն է գտել գրադարանային այս եզակի համակարգում»,- եզրափակեց անվանի բժիշկ-գիտնականը:
Արմաիս Կամալովն անդրադարձել է նաև սովորողների մասնագիտացման ընտրությանը՝ կաևորելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթությունը, գիտելիքների կատարելագործումը:
ԵՊԲՀ պատվավոր դոկտորը ներկայացրել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, կառույցի առաքելությունը, որն ակադեմիկոսը ղեկավարում է 2014 թվականից:
2010 թվականից նա նաև համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը։
Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ:
Ապագա բժիշկների խոսքով՝ անվանի բժիշկ-գիտնականների հետ նման ինտերակտիվ հանդիպումները շատ ուսուցողական են և մոտիվացնող: Նրանք հյուրին հղել են բազմաթիվ հարցեր, ստացել պատասխաններ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային թվային համակարգից օգտվելու ընձեռված հնարավորության համար:
ԵՊԲՀ-ն նաև հիշեցնում է, որ գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը սեպտեմբերի 23-ին համալրել է բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44