Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն է` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը: Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»֊ը։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր այցելեց, դիտեց «1080 ԺԱՄ» կարճամետրաժ ֆիլմը և ֆոտոպատմությունը, կիսվեց իր տպավորություններով։
«Այս ֆիլմն ամենօրյա զրույցներում իր տեղն ունի, ինչ հզոր ու լուսավոր տղերք են կադրում, որոնք իրենց կյանքի գինն են դրել, որ իրենց զինվորական պարտքը կատարեն, որը ոչ միայն պարտք, այլ հպարտություն է։ Հնարավոր է, որ ֆիլմում ինչ-որ բան տեխնիկապես այն չլինի, բայց սա պատերազմական իրավիճակում նկարված փաստավավերագրական կադրեր ու նկարներ են։ Պատերազմի մասին ֆիլմերը հենց այսպիսին են լինում», - ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ պատրաստ է անգամ երաժշտություն գրել ֆիլմի համար։
Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։
Արմինե Բրսոյան
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03