Գորիս համայնքի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի 3-րդ համարը Նարե Հովհաննիսյանն է։Այս մասին հայտնում են ՀԱԿ գրասենյակից և ներկայացնում կենսագրականը։
Նարե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 8-ին` Գորիսում: Ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց-վարժարանը:
Ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ 2001 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 2006 թվականին՝ ստանալով «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչի որակավորում՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
2008-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Հայ բանասիրության» ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով «Բանասիրության» մագիստրոսի աստիճան` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
2017-2019թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային համալսարանը՝ ստանալով «Իրավագիտության» մագիստրոսի աստիճան` «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ:
Գորիսի պետական համլսարանում ուսանելու տարիներին Նարե Հովհաննիսյանն աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը:
Ստեղծագործել է դպրոցական տարիներից: Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», Տաթև համալսարանի, «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», Հայաստանի գրողների միության հրատարակած «Գրեթերթ» և այլ թերթերում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:
2006 թվականին տպագրվել է Նարե Հովհաննիսյանի «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծություններն ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» անթոլոգիայում, 2013 թվականին՝ «Համազգային հայ կրթական և մշակութային միության» կողմից կազմված «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայում, 2017 թվականին՝ «ԳՐԵգիրք» ժողովածուում:
Նարեն ունի բազմոլորտ աշխատանքային փորձ։ Նա 2010 թվականից թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, «Ամսագիր» էլեկտրոնային թերթին, «Միհր» հայ-իրանական հանդեսին:
2013 թվականին որպես բաժնի համակարգող աշխատել է Երևանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնում», իսկ 2014 թվականին որպես վարչական քարտուղար աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական կրթության» բաժնում:
2017-2021թթ. համակարգել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները:
2011 թվականից աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: 2017 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
Իր հիմնադրած կազմակերպության կողմից 2019 թվականին անդամակցել է ՀՀ քննչական կոմիտեի մոնիթորինգային խմբին, 2019-2020թթ.՝ հոգեբուժական hաստատությունների դիտորդական խմբին, 2017 թվականից մինչ այժմ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին:
Անկուսակցական է, ամուսնացած չէ:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44