ARM | RUS |

44-օրյա պատերազմը և «America First» քաղաքականության աստիճանական անկումը

30.09.21 | 13:14

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին «զգոն լինել և զգուշություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով… ինչպես նաև խուսափել շփման գծին և սահմանին մոտ ճանապարհորդություններից…»: Հայտարարությունն արվեց սեպտեմբերի 25-ին՝ Արցախյան պատերազմի սկսվելուց երկու օր առաջ: Նման հայտարարություններ սովորաբար լինում են այն ժամանակ, երբ սահմանին նկատվում է ծայրահեղ լարված իրավիճակ, արձանագրվում են լուրջ փոխհրաձգություններ և մարդկային կորուստներ: Չնայած տավուշյան դեպքերն ավելի վաղ էին եղել, բայց այդ հայտարարությունը եղավ այդ ժամանակվա հրաձգությունից մի քանի օր հետո: Ուստի, փորձագետների շրջանում կարծիքներ էին հնչում, որ Միացյալ Նահանգները կարող էր զորքերի տեղաշարժից կամ այլ տեղեկություններից եզրակացնել, որ կա առաջիկա ռազմական գործողությունների վտանգ: Պետք է նշել, որ գրեթե քառորդ դար Միացյալ Նահանգները մեծ ներդրում է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում, խթանել է տարածաշրջանային երկրներում արդյունավետ կառավարումն ու ժողովրդավարությունը, աջակցել եվրաատլանտյան կառույցներին այդ երկրների ինտեգրման գործընթացին: Միացյալ Նահանգներում բնակվող մեծ հայկական սփյուռքը, տարածաշրջանային էներգետիկ նախագծերը, ինչպես նաև Վրաստանի հետ ընդլայնվող քաղաքական կապերը պատճառ են դարձել, որ Միացյալ Նահանգներն ակտիվ ներգրավվածություն ունենա տարածաշրջանում: Ի սկզբանե Վաշինգտոնը ներգրավվել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ (Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին): 2001թ. ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրում է Ֆլորիդա՝ Քի Ուեսթ, ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցելու համար, որը թվում էր՝ առաջարկելու է հակամարտության լուծման տարբերակ: Սակայն բանակցությունների արդյունքում չհաջողվեց ձեռք բերել համաձայնություն և հունիս ամսին Ժնևում պլանավորված բանակցությունների վճռական փուլը չեղարկվեց: Հետադարձ հայացք նետելով բանակցություններին՝ ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան նշում էր, որ կողմերն այդ պահին «անհավատալիորեն մոտ» էին հակամարտության լուծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն ունի կարևոր, սակայն ոչ կենսական շահեր տարածաշրջանում: Ոչ ակտիվ ներգրավվածությունը պայմանավորված էր նաև Թրամփի «America First» դիվանագիտությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգների շահերը լավագույնս կարող են սպասարկվել մեկուսացման քաղաքականության և, որպես դրա հետևանք, իր սահմաններից դուրս տարածաշրջանային առճակատումներում ոչ նշանակալի ներգրավվածության արդյունքում: Ի տարբերություն նախորդ վարչակազմերի, Թրամփի վարչակազմն ավելի պասիվ դիրքորոշում էր որդեգրել մի շարք միջազգային հարցերի՝ մասնավորապես Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող հարցերի առնչությամբ: Միացյալ Նահանգների հետաքրքրվածության նվազումն առաջին անգամ դրսևորվեց 2017թ. օգոստոս ամսին, երբ երկիրը նշանակեց Մինսկի խմբի իր ներկայացուցչին, սակայն նրան չշնորհեց դեսպանի կարգավիճակ՝ ի տարբերություն իր ֆրանսիացի և ռուս գործընկերների: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսումից հետո, Վաշինգտոնը վերջին խոշոր միջազգային դերակատարն էր, որը տարածեց հայտարարություն դեպքերի վերաբերյալ: Սպասվող նախագահական ընտրությունները, COVID-19 համավարակի սրացումը և նախագահ Թրամփի մոտ COVID-19-ի ախտորոշումը զգալիորեն շեղեցին Նահանգների ուշադրությունն աշխարհում տեղի ունեցող մնացած իրադարձություններից: Ի տարբերություն մյուս երկու համանախագահ երկրների առաջնորդների, Թրամփն անձնապես չներգրավվեց հակամարտության կարգավորման գործում: Միակ հեռախոսազրույցը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի միջև, որը տեղի ունեցավ պատերազմի 5-րդ օրը: Հետագայում, New York Times-ին տված իր հարցազրույցում Հայաստանի վարչապետն ասել է, որ Օ՛Բրայենը խոստացել է հեռախոսազրույց կազմակերպել նրա և նախագահ Թրամփի միջև: Սակայն հեռախոսազրույցը հետաձգվեց, երբ նախագահ Թրամփի մոտ ախտորոշվեց COVID-19 համավարակ: Ավելին, երբ Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Թրամփին հարց ուղղվեց հակամարտության մասին, տպավորություն ստեղծվեց, որ նա միայն աղոտ պատկերացում ունի Հարավային Կովկասի մասին. «Մենք ուշադիր հետևում ենք դրան (Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին): Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ մենք կկարողանանք դա դադարեցնել»․ ասել էր Թրամփը: Սկզբնական փուլում Վաշինգտոնի կողմից բարձր մակարդակի դիվանագիտական ներգրավվածությունը բավական սահմանափակ էր: Սակայն, սահմանին աճող լարվածության, Միացյալ Նահանգների հայկական համայնքի խիստ դատապարտման և երրորդ կողմերի ակտիվ ներգրավվածության պայմաններում Նահանգների պատասխանը դարձավ ավելի «հաստատակամ»: Միացյալ Նահանգներն իր հայտարարությունների զգալի մասում կողմերին կոչ էր անում ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը և խստորեն դատապարտում էր արտաքին դերակատարների միջամտությունը: Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը նշում էր. «Միացյալ Նահանգները կարծում է, որ աճող բռնության պայմաններում արտաքին դերակատարների մասնակցությունը լիովին անօգուտ է և միայն սրում է տարածաշրջանային լարվածությունը»: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում կոչ էր անում չխրախուսել հակամարտության միջազգայնացնումը և նշում էր, որ «կողմնակի դերակատարները չպետք է խառնվեն, քանզի երրորդ կողմերի՝ այլ երկրների, միջամտությունը միայն խորացնում է խնդիրը»: Հոկտեմբերի 15-ին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Պոմպեոն նշում էր. «Թուրքերը խառնվել են և միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկի գործոնը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական պայքարում… Մենք լիահույս ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները…»: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել էին երկկուսակցական բանաձև (1165 բանաձևը), որով դատապարտում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ բռնության սանձազերծման համար և կոչ էին անում Թուրքիային չմիջամտել հակամարտությանը: Բանաձևը ներկայացրել էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական անդամները, որոնց թվում էին Ջեքի Սփիըրը, Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Գուս Բիլիրակիսը և 32 այլ անդամներ: Միացյալ Նահանգների դիրքորոշումն ակտիվ ներկայացնում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը և պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը, ովքեր հակամարտության տարբեր փուլերում երկխոսություններ էին ծավալել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում անցկացված հանդիպումներից հետո Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, որ մերժում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը և որ «Միացյալ Նահանգները կշարունակի գործադրել ակտիվ դիվանագիտական ջանքեր բոլոր մակարդակներում, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել»: Օ’Բրայենը ընդգծում էր նաև, որ զրույցի ընթացքում կողմերին կոչ է արել անհապաղ հաստատել հրադադար, այնուհետև վերադառնալ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների սեղան, իսկ արտաքին դերակատարներին հորդորել է չմիջամտել, քանզի դա ավելի է ապակայունացնում իրավիճակը: Ավելի ուշ, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հադես եկավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու առաջարկությամբ: Ըստ նրա, հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի շարքում չպետք է ներառվեն Մինսկի խմբի համանախագահող երկրներ և հարևան երկրների ներկայացուցիչներ: «Թուրքական միջնորդության կամ խաղաղապահության որևէ ձև Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հայաստանի համար հակված է ձախողման…», նշում էր Օ՛Բրայենը Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այդուհանդերձ, գաղափարը մեծ աջակցություն չստացավ և մեծամասամբ ընկալվեց, որպես անիրատեսական: Հատկանշական է, որ այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը տեղյակ է այդ գաղափարի մասին, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին պատասխանել էր, որ «ամերիկացիներին պետք է հարցնել, թե որտեղից են նրանք ստացել այդ առաջարկներն ու գաղափարները: Պոտենցիալ մեխանիզմների բոլոր կարևոր պարամետրերը պետք է համակարգել հակամարտող կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ»: Իր հերթին, ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նշում էր, որ «առանցքային խնդիրը խաղաղապահ ուժերի կազմն ու ձևաչափն է, քանզի տարբեր երկրների շահերն իրացվելու են այդ ուժերի միջոցով»: Նա նաև հիշեցրել է, որ 1994թ. Ադրբեջանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը, այն դեպքում, երբ Հայաստանը կողմ էր այդ ծրագրին, և նշել է, որ որ պատմությունը կրկնվում է:Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ինստիտուցիոնալ մակարդակում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը շատ ավելի մեծ էր ինստիտուցիոնալ մակարդակում՝ որպես համանախագահ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, որը, հավանաբար, շարունակում է մնալ ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության բացառիկ պլատֆորմներից մեկը՝ չնայած առկա հակասություններին: Առաջին համատեղ հայտարարությունը հրապարակվեց պատերազմի առաջին օրը, որում համանախագահները կոչ էին անում «կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար»: Երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որտեղ համանախագահ երկրների ներկայացուցիչները վերահաստատեցին նույն հայտարարությունը: Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երեք երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կողմերին կոչ էին անում վերսկսել «բովանդակային բանակցությունները՝ բարեխղճորեն և առանց նախապայմանների»: Հոկտեմբերի 2-ին, ի լրումն իրենց նախորդ հայտարարությունների, համանախագահներն անհապաղ հումանիտար հրադադարի կոչ էին անում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել զոհվածների աճյունների փոխանակումը ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի հետ համատեղ: Հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից հատկապես կարևոր էր նոյեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր III-ն ընդգծում էր, որ «միայն կողմերի համաձայնությունը, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա վերջ կդնի հակամարտությանը»: Թեև Մադիրդյան փաստաթուղթն ուղղակիորեն չէր հիշատակվում, սակայն դրանք այն երեք սկզբունքներն են, որոնք ընկած էին հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ վերջին՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում: Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեցին համատեղ հայտարարություն սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Նույն օրը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Մնացականյանն ընդգծում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն «ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում»: Արտգործնախարարը, որպես առաջնահերթություն նշում էր Արցախի կարգավիճակը և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը: Նախընտրական քարոզարշավի ազդեցությունը Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա Լեռնային Ղարաբաղի պատերազմը համընկավ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի թեժ շրջանի հետ: Թրամփի սկզբնական լռության լույսի ներքո, Դեմոկրատական կուսակցության նրա մրցակից Բայդենը դրսևորում էր զգալի ակտիվություն Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ: Մարտական գործողությունների սկսվելուց երկու օր անց Բայդենը հայտարարություն տարածեց, որում նշում էր, որ Թրամփը պետք է անհապաղ կոչ անի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հաստատել հրադադարի ռեժիմ և պետք է դատապարտի Թուրքիայի միջամտությունը: Նա նաև վարչակազմին կոչ էր անում կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որն արգելում է Ադրբեջանին տրամադրել ուղիղ օգնություն, ներառյալ՝ ռազմական օգնությունը: Ավելի ուշ՝ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտումից հետո, կրկին անդրադառնալով Թրամփի պասիվ դիրքորոշմանը, Բայդենը նշում էր, որ «Թրամփի վարչակազմը պետք է զգուշացնի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտության ռազմական լուծում պարտադրելու իր ջանքերը: Այն պետք է ցույց տա Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղի շրջանները չեն կարող անվերջ օկուպացվել… Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծում քարոզող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատվություն է: Դիվանագիտական լուծման հասնելը հեշտ չի լինի, սակայն Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել… »: Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն որևէ հեռախոսազրույց չեն ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ անկախ նրանից, որ տարածաշրջանն այրվում է կրակների մեջ: Դիվանագիտական նախաձեռնությունը Մոսկվային փոխանցելու փոխարեն վարչակազմը պետք է դրսևորի ավելի մեծ ներգրավվածություն՝ ամենաբարձր մակարդակներում …»: Ամերիկահայերի մի ստվար զանգված վրդովմունք հայտնեց Թրամփի վարչակազմի գործողությունների բացակայության առնչությամբ: Սակայն, պետք է նշել, որ թեև ամերիկահայերը զգալի քաղաքական ազդեցություն ունեն երկրի որոշ հատվածներում, նրանք առավելապես կենտրոնացած են այն տարածքներում, որոնցում երաշխավորված է դեմոկրատների հաղթանակն ընտրություններում, ինչպես օրինակ Կալիֆոռնիան, Մասաչուսեթսը և Նյու Յորքը: Հետևաբար, դա ազգային թեկնածուներին խնդրի առնչությամբ մտահոգվելու ավելի քիչ առիթ էր տալիս և էական ազդեցություն չունեցավ Թրամփի վարչակազմի որդեգրած դիրքորոշման վրա: Այդուհանդերձ, պաշտոնական խոսույթի մակարդակում ամերիկահայերի դժգոհությունը որոշակի ազդեցություն ունեցավ գործող վարչակազմի դիրքորոշման ակտիվացման վրա: Դա արտահայտվեց հոկտեմբերի 25-ին Նյու Հեմփշիրում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Թրամփը խոստացավ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Հայերն անհավանական մարդիկ են, նրանք սաստիկ ուժով կռվում են, և դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել … Եվ խնդիրները, որ նրանք ունեն՝ մահերը, մարտերը և մնացածը… ամեն ինչ լավ է լինելու, ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես՝ ինչ անել»: Ռուսաստանի միջնորդությամբ երկու նախորդ հրադադարների ձախողումից հետո, Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ին այն բանից հետո, երբ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դրան հաջորդեց նախագահ Թրամփի թվիթերյան գրառումը. «Շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր հենց նոր համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ուժի մեջ մտնող հրադադարին: Շատ կյանքեր կփրկվեն»: Հետընտրական քաղաքականություն. «America First» դիվանագիտության աստիճանական անկումը «Իրականությունն այն է, որ աշխարհը չի ինքնակազմակերպվում: Երբ մենք ներգրավված չենք, երբ մենք չենք առաջնորդում, ապա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հետևյալ երկու սցենարներից մեկը. կամ այլ երկրներ կզբաղեցնեն մեր տեղը, սակայն ոչ այնպես, որ առաջ տանեն մեր շահերն ու արժեքները, կամ, որ, հավանաբար, հավասարապես վատ է, ոչ մեկ չի զբաղեցնի այդ տեղը, և արդյունքում կստեղծվի քաոսային իրավիճակ»: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերոնշյալ պնդումը լավագույնս պատկերում է Բայդենի վարչակազմի՝ «America First» դիվանագիտությունից շեղվելու նախնական վճռականությունը: Բայդենը երկար ժամանակ եղել է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ամենակարկառուն դեմքերից մեկը և 1970–ական թվականներից սկսած սերտ առնչություն ունի Հարվային Կովկասի հետ: Բայդենը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոն Բարաք Օբամայի օրոք և անձամբ է ճանաչում տարածաշրջանի առաջատար քաղաքական գործիչներից շատերին: Ենթադրվում էր, որ Բայդենի վարչակազմը կորդեգրի նոր տարածաշրջանային քաղաքականության ուղեգիծ՝ այն վերակողմնորոշելով դեպի ժողովրդավարություն և մարդու իրավունքներ: Բացի այդ, Բայդենի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավումը լավ հնարավորություն է վերանայելու իր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա: Ապրիլի 24-ին Բայդենը 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված մոտ մեկ միլիոն հայերի զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումները ճանաչեց որպես Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ տարածած մամուլի հաղորդագրության մեջ նախագահը շտկեց պատմական սխալը` Միացյալ Նահնագների նախկին նախագահների կողմից հայերի դեմ կատարված հանցագործությունները որպես ցեղասպանություն չճանաչելը, և ընդգծեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների ապագա դեպքերը կանխելու ԱՄՆ հանձնառությունը: Մինչ այդ, 2019թ. վերջին ԱՄՆ Կոնգրեսն արդեն հստակ արտահայտել էր իր դիրքորոշումը: Ներկայացուցիչների պալատը և Սենատը հաջորդաբար միաձայն ընդունել են բանաձև, որը կոչ է անում «ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը» և «մերժել Միացյալ Նահանգների կառավարությունը հայերի ցեղասպանության ժխտման հետ ասոցացնելու փորձերը»: Բանաձևի տեքստը նախկինում մի քանի անգամ արգելափակվել էր Սենատում հանրապետական սենատորների կողմից, այդ թվում՝ այդ տարվա նոյեմբերին, Էրդողանի այցից անմիջապես հետո: Հետևապես, անցյալի հետ կապի կտրուկ խզումը ցույց տվեց, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց փորձ արվեց հավասարակշռել հակամարտող կողմերի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը: Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, որոշմանը հաջորդեց Կոնգրեսին ուղարկված ծանուցումն առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն (այդ թվում՝ ռազմական) Ադրբեջանին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավաստիացրել է, դա «որևէ կերպ չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացքին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»: Այդ որոշումն անմիջապես դատապարտեց Միացյալ Նահանգների հայ համայնքը՝ որպես դավաճանություն, այն բանից հետո, երբ Բայդենը նախորդ ամիս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ վերջին հարցազրույցներում վերահաստատեց Բայդենի քաղաքականության նոր ուղեգիծը տարածաշրջանային հակամարտության նկատմամբ: Հետաքրքրական է, որ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որևէ կերպ չի արծարծվել Բայդենի ելույթներում: ԱՄՆ դեսպանը Սյունիքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ դեսպանն ընդգծում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի երեք հիմնական սկզբունքները, որոնք ընկած են Մադրիդյան փաստաթղթի հիմքում, մնում են արդիական և կիրառելի: Դեսպանը կարևորում էր Միացյալ Նահանգների այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ ի տարբերություն նախորդ վարչակազմի, Բայդենը փորձում է ուժեղացնել Նահանգների ազդեցությունը տարածաշրջանում: Վերջին հայտարարությունները հստակ ուղերձ էին Միացյալ Նահանգներից, որ նոր վարչակազմն ավելի վճռական է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես կարգավորելու հարցում և հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիմնված «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնց թվում է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ Բայդենի շնորհավորական ուղերձում ընդգծվում էր երկկողմ հարաբերությունների կարևորությունը, վերջին տարվա ընթացքում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները և նշվում էր, որ Միացյալ Նահանգները «ձեռք-ձեռքի տված կաշխատի Հայաստանի կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը»: Ուղերձում տարածաշրջանային այլ ձևաչափերի վերաբերյալ շեշտադրումը մտածելու առիթ է տալիս, որ ապագայում Միացալ Նահանգների դերը հակամարտության կարգավորման գործում մի գուցե չի սահմանափակվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն


Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին

Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների...

15:45

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից....

15:22

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել է

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել...

14:59

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի արձանագրվել-

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի...

14:42

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ...

13:35

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:18

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման...

12:46

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է...

12:23

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն աշխատել, որ արդարադատության մի փոքր ծիլ ունենանք. Ռուբեն Վարդազարյան

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն...

12:09

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան. ԿԸՀ

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան....

11:38

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները. Վահե Հովհաննիսյան

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին...

11:19

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է դատախազություն

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է...

10:52

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն Ռուբինյան

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն...

10:36

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

10:17

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով...

10:02

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01