Մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող այս թրքացածների խունտան շարունակում է ընթանալ այն ուղենիշով, որը նրան տվել են իրեն իշխանության բերողները, այն է՝ Հայաստանն ամեն կերպ ինտեգրել թուրքական պրոյեկտին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այն ինչ կատարվեց մեկ տարի առաջ ոչ միայն մեծագույն ողբերգություն էր հայերի համար, այլ նաեւ սա մի սարսափելի վտանգավոր խաղ է դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի դեմ ուղղված: Միանգամայն օրինաչափ է, որ այս իշխանությունը, որ բրիտանաթուրքական ուժերը բերեցին մեր գլխին, չպետք է օգտվեր այս բնական դաշնակից-բարեկամների ընձեռած աջակցությունից, օգնությունից պատերազմի ընթացքում: Եթե այդ աջակցությունը հավուր պատշաճի ընդունվեր, մենք այլ պատկեր կունենայինք, եւ ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտի տակ կանգնած կլինեին, այլ այն բնագծերում, որտեղ ՊԲ-ն տարիներ շարունակ մարտական հերթապահություն էր իրականացնում»,-ասաց նա:
Ջամալյանի խոսքով, հիմա Ալիևը լկտիացել է, ինչին նպաստում է «իր այստեղի խամաճիկը»։ «Ադրբեջանցիները հաջողության են հասել, դա իրենց մատուցվել է սկուտեղի վրա։ Նրանք մեր երկիր բերեցին այնպիսի իշխանություն, որը սպասարկում է նրանց ազգային շահերը։ Դրանից ավելի մեծ դիվանագիտական հաղթանակ դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերում է ռազմի դաշտում, ապա նրանց առաջխաղացումը եղել է մեր տակտիկական նահանջների արդյունքում, նույնիսկ այդ պարագայում նրանց առաջխաղացումը շատ դանդաղ է եղել, հյուսիսարևելյան հատվածում 10-րդ դիվիզիան նույնիսկ կասեցրել է։ Բանակը հնարավոր ամեն բան արել է»,- ասաց ռազմական փորձագետը։
Ջամալյանը հույս հայտնեց, որ այս իշխանության հեռացումից հետո պետք է լինի պետականամետ հանձնաժողով, որը կպարզի պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները, մեղավորներին։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44