ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը: «Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար և անսամբլային կատարող, բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ ունի ՀՀ Հանրային ռադիոյի ֆոնդում: Սակայն երաժշտի կարևորագույն առաքելությունը մանկավարժական գործունեությունն էր: 1985 թվականից Գ. Սարգսյանը, դասավանդելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, դաստիարակել է պատանի շեփորահարների մի քանի սերունդ՝ մանկավարժի բացառիկ ձիրքով նրանցից յուրաքանչյուրի մեջ սերմանելով անմնացորդ սեր և նվիրվածություն ընտրած մասնագիտության հանդեպ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գ. Սարգսյանը ծնվել է 1938 թ. Գյումրի քաղաքում, սովորել է թիվ 16 միջնակարգ դպրոցում և երաժշտական դպրոցի փողային բաժնում: 1958 թ.-ին ավարտել է Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժինը: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում՝ Անդրկովկասյան ցուցադրական փողային նվագախմբում: 1968 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը՝ որպես մենակատար-շեփորահար: 1998 թվականից Գ. Սարգսյանը դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակ է 1-7-րդ դասարանների աշակերտների համար շեփորի դասագրքի: Վաստակաշատ մանկավարժի սաներից շատերն այսօր հանրապետության տարբեր նվագախմբերի առաջատար շեփորահարներն են, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների հաղթողներ և մրցանակակիրներ են՝ բարձր պահելով իրենց ուսուցչից ստացած մասնագիտական պատգամներն ու կատարողական հմտությունները: Հայ երաժշտակատարողական արվեստում ունեցած մեծ վաստակի և տաղանդաշատ երիտասարդների մի քանի սերնդի դաստիարակման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Գուրգեն Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով և «Գրիգոր Նարեկացի» մեդալով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գուրգեն Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և սաներին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44