Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ. Պ.-ն ու Ա. Գ.-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին: Քրեական գործերից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Պ.-ն 2021 թվականի հունիսի 18-ին հանդիպել է Արարատի մարզի բնակիչ Վ. Գ.-ի հետ և ընտրություններին մասնակցելու ու «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նրան տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով: Ընտրողներին կաշառք տալու մեկ այլ դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 17-ին Ա. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակչուհի Զ. Կ.-ի հետ` նրա ու վերջինիս ընտանիքի անդամների կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Զ. Կ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ, ապա` ընտրություններից հետո այդ նպատակով վերջինիս անձամբ տվել է 66.000 ՀՀ դրամ կաշառք: Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Զ. Կ.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերից 16-ը 39 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02