ARM | RUS |

Դատավոր Մարաբյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը միջամտություն է դատարանի անկախությանը. փաստաբան

01.10.21 | 17:33

Արդարադատության նախարարության կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատարանի անկախությանը, ինչը պարզապես անթույլատրելի է և չի կարող պայմանավորված լինել որևէ հանրային շահով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մարաբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը՝ հարուցված կարգապահական վարույթի համատեքստում ընդգծելով GRECO (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին)-ի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի զեկույցի կարևորության մասին։ Համաձայն զեկույցի 78-րդ կետի՝ արդարադատության նախարարի կողմից կարագապահական վարույթների հարցումը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ։ Հիշեցնենք, որ ԲԴԽ–ում դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության հերթական քննությունը կայացել է երեկ՝ սեպտեմբերի 30–ին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Մեզ հետ զրույցում Միքայել Շխիմյանը մանրամասներ հայտնեց նախօրեին կայացած նիստից։ Նրա խոսքով՝ երեկվա նիստում ՀՀ ԱՆ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ի վերջո ո՞վ է 2021 թվականի հուլիսի 26-ի դրությամբ հանդիսացել ՀՀ ԱՆ նախարարը և ով էր ի պաշտոնե օժտված եղել լիազորությամբ ստորագրելու ՀՀ ԱՆ-ի կողմից ստորագրման ենթակա պաշտոնական փաստաթղթերը։ Ըստ Գրիգորյանի՝ նշված օրը ՀՀ ԱՆ նախարարի պարտականությունները կատարելիս է եղել Քրիստինե Գրիգորյանը, քանի որ Ռուստամ Բադասյանը գտնվելիս է եղել արձակուրդում, ուստի և հենց ինքն էր իրավասու որպես նախարարի պարտականությունները կատարող անձ ստորագրել պաշտոնական փաստաթղթի ներքո։ Դատավորի ներկայացուցչի այն հարցին, եթե փաստացի ԱՆ նախարարի պարտականությունները այդ օրվա դրությամբ դրված են եղել Քրիստինե Գրիգորյանի վրա, ապա ինչպե՞ս է նույն օրը պաշտոնական փաստաթուղթ ստորագրվել նաև Ռուստամ Բադասյանի կողմից, ԱՆ ներկայացուցիչը պատասխանել է, որ նշված հանգամանքը ըստ էության չի հանդիսանում սույն վարույթի շրջանակներում քննության առարկա հանդիսացող հարց, այն վերաբերելի է մեկ այլ դատավորի նկատմամբ հարուցված վարույթին։ Ըստ փաստաբանի՝ այդ մասով կողմերին այդպես էլ չտրվեց որևէ պատշաճ պարզաբանում։ Մարաբյանը և նրա ներկայացուցիչը բարձրացրել են նաև այն հարցը, որ դեռևս վարույթի հարուցման սկզբնական փուլում՝ հունիսին, դատավորի կողմից իրենց է հասցեագրվել դիրքորոշում ինչպես նաև միջնորդություն՝ հարուցված վարույթը կարճելու պահանջով, որոնք սակայն ոչ միայն չեն դարձվել քննության առարկա, այլևս դրանք անգամ չեն կցվել վարույթի նյութերին։ «Այս առնչությամբ փոխնախարարը պատասխանեց, որ այո, իրականում ՀՀ ԱՆ նախարարություն ստացվել է դատավորի նշված բացատրություն-միջնորդությունը, որը, իրոք իրենց կողմից քննության առարկա չի դարձվել և չի կցվել վարույթի նյութերին, ինչի կապակցությամբ էլ հենց ներկա պահին իրենց մոտ տարվում է ծառայողական քննություն՝ պարզելու մեղավոր անձին կամ անձանց, հավելելով որ մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։ Դատավորի մյուս հարցին, թե արդյոք տեղյակ են, որ վարույթը հարուցելիս ղեկավարվել են հոդվածներով, որոնք ներկա պահին կորցրել են իրենց ուժը, խոսքը վերաբերվում է օրինակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2020 թվականի ապրիլ ամսից, փոխնախարար Գրիգորյանը պատասխանեց, որ նշված հարցին ներկա պահին չի ցանկանում անդրադառնալ, դրան կանդրադառնան իրենց եզրափակիչ ելույթով»,–ասաց փաստաբանը։ Վերջինիս խոսքով՝ Մարաբյանը հետաքրքրվել է նաև, թե իր կողմից խնդրո առարկա որոշումը կայացնելիս ինքը դու՞րս է եկել որոշման պատճառաբանվածության սահմաններից, ըստ էության գերպատճառաբանելով այն (ի դեպ նման պատճառաբանվածության չափորոշիչ որևէ ներպետական նորմով սահմանված չէ), թե՞ բավականաչափ չի պատճառաբանել այն, քանի որ ՀՀ ԱՆ-ի կողմից վարույթ հարուցելու որոշման մեջ երկու տարբերակն էլ նշվել է, ինչը ուղղակիորեն բացառում է մեկը մյուսին, քանի որ գործնականում կարծում ենք հնարավոր չէ գերպատճառաբանելով մի որոշում չպատճառաբանել այն։ «Այս հարցադրմանը փոխնախարար Գրիգորյանը պատասխանեց, որ չկա որևէ պատճառ դուրս գալու պատճառաբանվածության սահմաններից։ Դատավորի մյուս հարցին, թե արդյոք դուք անձամբ լսել եք դատական նիստերի արձանագրությունը, երբ իր կողմից կողմերին պարզաբանվել է, որ ինքը տեղյակ է, որ նշված գործի կապակցությամբ ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ վարչապետը հարց է ուղղել խորհրդակցությանը մասնակից անձանց, նշելով «թե որքանով են իրավաչափ համարում տեղի ունեցածը և այլն․․․» ինչի կապակցությամբ ինքը դատավարության մասնակիցներին խնդրել է կարծիք հայտնել թե արդյոք նշվածը իրենք չեն դիտարկում որպես ճնշում դատարանի նկատմամբ և եթե այո, ապա խնդրում է կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու համատեքստում, քանի որ ցանկացած որոշման կայացման պարագայում կողմերը կարող են նման հետևության հանգել, ինչին դատավարության կողմերը, հատկապես գործով դատախազը, պատասխանել են, որ նշվածի համատեքստում բացարկի միջնորդություն դատարանի նկատմամբ չունեն, սակայն ինչ–ինչ պայմաններում, դատական նիստից հետո գործով նույն դատախազը զեկուցագիր է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, թե դատարանը կողմնակալ որոշում է կայացրել՝ բավարարելով պաշտպանության կողմի բողոքը, ով էլ իր հերթին դիմում է ՀՀ ԱՆ-ին։ Նշված հարցին ևս, ըստ էության, պատասխան չստացանք։ Դատավորի մյուս հարցին, թե ձեր որոշման մեջ մի տեղ նշել եք, որ իմ կողմից կատարված խախտումը թույլ է տրվել առնվազն կոպիտ անփութությամբ, սակայն նույն որոշման մեջ նշել եք նաև, որ խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ, հիմա ի վերջո, ինչպես եք հակված կարծելու, խախտումը ինչ բնույթ է ունեցել, քանի որ առնվազն նշված մեղքի երկու տեսակների միաժամանակյա առկայությունը չի կարող լինել, խնդրում եմ հայտնեք որ տարբերակին եք ի վերջո հակված, քանի որ նշված հարցի պարզաբանումը կարևոր է նաև մեր պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման տեսանկյունից, քանի որ առնվազն պարզ չէ թե ինչ մեղքի տեսակ է մեղսագրվում դատավորին։ Հարցին փոխնախարարը պատասխանեց, որ նման կերպ նշելով, ցանկացել են նշել, որ կատարվածում առնվազն առկա է կոպիտ անփութություն, եթե ոչ դիտավորություն։ Դատավորը այդ կապակցությամբ հակադարձեց՝ նշելով, որ արդեն իսկ ներկայացված վարույթով ուրվագծված են դրա քննության սահմանները, և դրանք այլևս չեն կարող փոփոխվել առնվազն անձի վիճակը այլ կերպ վատթարացնող մասով։ Դատավորի մեկ այլ հարցին, թե նախորդ դատական նիստի ընթացքում ԲԴԽ հարցին՝ արդյոք իրենց հայտնի է մի հանգամանք, որը կարող է բացառել սույն վարույթի հետագա քննությունը կամ այլ կերպ բարելավել դատավորի կարգավիճակը, պատասխանեցիք, որ ոչ, նման հանգամանք ձեզ հայտնի չէ․ մինչդեռ ձեզ է ներկայացվում խնդրո առարկա գործով քննիչի 2021 թվականի հունիսի 30-ի որոշումը, համաձայն որի վերջիններս, հենց իրենք, իրենց սեփական նախաձեռնությամբ որոշում են կայացրել գործով մեղադրյալի նկատմամբ ընտրել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց ինչի արդյունքում վերջինս հայտնվել է ազատության մեջ, ինչը գտնում ենք, որ ի թիվս այլոց, ըստ էության հաստատում է դատավորի կողմից կայացված որոշման օրինական լինելը և հենց նշվածի համատեքստում գտնում ենք, որ սույն որոշումը, իբրև նոր հանգամանք, կարող է հիմք հանդիսանալ սույն վարույթը կարճելու համար, քանի որ մինչ այդ նշված որոշման գոյության մասին ինչպես կողմերին այնպես էլ ԲԴԽ-ին հայտնի չի եղել։ Նշված հարցին ի պատասխան, ՀՀ ԱՆ փոխնախարարը և նախարարության ներկայացուցիչը պատասխանեցին, որ բացի այն, որ առարկում են նշված հիմքով վարույթի կարճման դեմ, իրականում իրենց այդ որոշման գոյության մասին մինչ այդ հայտնի եղել է, սակայն ինչ ինչ պատճառներով վերջիններս չեն բարձրաձայնել այդ մասին ու հասանելի չեն դարձրել այն դատավարության կողմերին։ Թե ինչու են վերջիններս լռել նշված որոշման գոյության մասին, կարծում ենք պարզից էլ պարզ է, մյուս դատողությունները ևս թողնում ենք Ձեզ»,–մանրամասնեց փաստաբանը։ Այպիսով դատավորը միջնորդել է գործի վարույթը կարճել։ Հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար խորհուրդը նիստը հետաձգեց:


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44