Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի «աքլորանում»: Իսկ թե ինչպես էր ժամանակին Իլհամ Ալիևն իրեն պահում իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները: Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թե՛ իրեն, թե՛ ՀՀ-ին:
«Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք ՀՀ-ի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության դաշտում: Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,-դիմելով Ալիևին՝ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:
Նա ընդգծեց՝ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, քանդի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:
«Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյուքնում մարդկանց տանել մահվան բերան»,-ասաց նա:
Սարգսյանն ընդգծեց՝ կապիտուլյանտները նոյոմբերի 10-ին ժողովրդին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս մենք շարունակում ենք կորուստներ կրել:
«Մենք դեմ ենք նոր պատերազմին: Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չե՞նք: Շարունակում եք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջնաի կլազմում: Մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44