«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Բենիամինյանը: Սակայն նա անգործ չի մնա, կադրային փոխատեղումով՝ նշանակվելու է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը կնշանակվի քաղաքապետի ԺՊ, որպեսզի մինչեւ նոյեմբեր կարողանա վարչական լծակները հավաքել ձեռքում եւ հաղթել ընտրություններում: Ըստ լուրերի, հենց նա է լինելու Արտաշատի շրջանի ՔՊ թեկնածուն։
Քաղաքապետի պաշտոնից հեռացող Բենիամինյանը երեկ ավագանու արտահերթ նիստ է հրավիրել եւ նիստի ժամանակ չի թաքցրել, որ աշխատանքը շարունակելու է պետական ապարատում։
Հիշեցնենք, որ 2017-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրված, ապա ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար նշանակած Բենիամինյանը հեղափոխությունից կարճ ժամանակ անց «կրոնափոխ» եղավ եւ մտերմացավ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Հիմա էլ փաստացի վաղաժամ հրաժարականով աջակցում է իշխանությանը՝ ընտրությունից 5 պակաս ճանապարհ հարթելով իշխանական թեկնածուի համար։ Բենիամինյանն Արտաշատում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի սանիկն է:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ղազարյանի որդին կառաջադրվի ՀՀԿ-ի կամ ընդդիմադիր այլ ուժի կողմից։ Ինչ վերաբերում է Արտաշատի երբեմնի բդեշխ Հովիկ Արգամիչին, ապա նրա շրջապատից ասում են, որ դեռ հայտնի չէ, թե նա ինչպես կպահի իրեն, բայց ակնհայտ է, որ ընտրություններից հետո նորից իջել է ընդհատակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55