«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ «Վեոլիա ջրի» հայտը։ Նախատեսվում է ջրի սակագինն ավելի քան 40 դրամով բարձրացնել: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով ջրի սակագնի հնարավոր թանկացման ազդեցությանը, «Փաստի» հետ զրույցում նշեց. «Մենք հարկերով, նաև մասսայական սպառման ենթակա ապրանքների գնաճով անընդհատ ծանրաբեռնում ենք բնակիչներին: Ջրի սակագնի բարձրացումը աղքատության ավելացմանն է հանգեցնելու: Երբ մարդու տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բայց ծախսերն ավելանում են, հետևանքը աղքատության ավելացումն է:
Ընդ որում, առաջնային սպառման շատ ապրանքներ անգամ կրկնակի և ավելի են բարձրացել, ու խոսքը վիճակագրական կոմիտեի ցուցանիշների մասին չէ: Ջուրը գումարվելու է այս ամենին ու հանգեցնելու է աղքատության, իսկ աղքատությունը հանգեցնելու է նրան, որ սպառում չեն կարողանալու իրականացնել. եթե 40 դրամների հանրագումարը կարող էր մտնել տնտեսության հատված, այս դեպքում ուղղվելու է ջրի սակագնին: Իհարկե, որոշակի հարկեր դեպի բյուջե գեներացվելու են այնտեղից:
Այս առումով, կարծում եմ, որոշակի ներքին պայմանավորվածություններ կան «Վեոլիա ջրի» հետ: Կարծում եմ՝ կուլիսների հետևում կառավարությունը պայմանավորվածության է եկել «Վեոլիա ջրի» հետ, այսինքն՝ որոշակի ներդրումների դիմաց թույլ տալ ջրի գնի սակագնի բարձրացում իրականացնել»:
Սարգսյանը նաև հավելեց, որ ջրի սակագնի բարձրացումն ազդեցություն է ունենալու հատկապես այն բիզնեսների վրա, որտեղ ինքնարժեքի ձևավորման մեջ ջուրը կարևորագույն բաղադրիչ է. «Այն կազմակերպությունները, որոնց գործունեությունն անմիջապես ջրի սպառման հետ է կապված, կթանկացնեն ապրանքները: ՀՀ-ում վաճառվող այդ ապրանքները կթանկանան, իսկ արտահանվող ապրանքների պարագայում կա՛մ պետք է գինը բարձրացնեն ու դառնան ոչ մրցունակ, կա՛մ շուկայից դուրս մղվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01