Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումներին: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.
1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:
3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:
4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:
5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:
6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:
7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը:
8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:
9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ:
10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:
11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:
12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:
Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք միանշանակ բխում են Հայաստանի ազգային պետական շահերից:
Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»,- գրել է նա:
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01