Վրաստանում կիրակի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլո) ընտրությունների արդյունքներով՝ 11 քաղաքում առաջատարը «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ԿՀԸ տվյալները:
Նախնական արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են քվեաթերթիկների 40 տոկոսի մշակումից հետո, «Միասնական ազգային շարժումն» առաջին տեղ է դուրս եկել Բաթում, Զուգդիդ, Ծալենջիխա, Ծխալտուբո, Դմանիս, Գարդաբան, Ռուսթավ, Թելավ, Խուլո, Սենակ և Ախմետա քաղաքներում: Մյուս 53 շրջանում առաջատարն է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
ԿԸՀ-ն հայտնում է, որ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու առնվազն 20 քաղաքում: Ներկա պահին հայտնի տվյալների համաձայն՝ կրկնակի քվեարկություն է նշանակվելու 5 խոշոր քաղաքում՝ Թբիլիսի, Ռուսթավ, Բաթում, Զուգդիդ և Քութայիս:
Պայքարը շարունակվելու է իշխող և խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների միջև:
Քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսը: Ներկա պահինմայրաքաղաքում ձայների 45,5 տոկոսը ստացել է գործող քաղաքագլուխ Կախա Կալաձեն, 34,13 տոկոսը՝ ընդդիմադիր Նիկա Մելիան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Քաղաքացիներն ընտրում են շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներին, ինչպես նաև 64 քաղաքապետի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01