Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլերը տեղի կունենան երկրի 20 քաղաքում, այդ թվում՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:
Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլերն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը և նշանակվում են ԿԸՀ-ի կողմից ՝ առաջին փուլի արդյունքների ամփոփման հետ միասին:
Քաղաքապետերի ընտրվելու համար գոյություն ունի 50 տոկոս ընտրական շեմ, իսկ քաղաքային խորհուրդների (սակրեբուլոյի) անդամների ընտրության դեպքում ՝ 40 տոկոս:
Երկրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մյուսները: Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները կշահեն 64 մունիցիպալ կազմավորումներից 44-ում:
Այդ համայնքներում իշխող կուսակցության թեկնածուները հաղթահարել են 50 տոկոսանոց շեմը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքում ՝ Թբիլիսի, Քութայիս, Փոթի, Ռուսթավ, Բաթում, Թելավ, Թիանեթ, Կարելի, Խաշուրի, Ցագերի, Բաղդատի, Ծղալտուբո, Օզուրգեթ, Սենակ, Մարտվիլի, Հոբի, Զուգդիդ, Ծալենջիխա, Չխորոցկի և Խելվաչաուր։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34