Արեւային համակարգում հայտնաբերվել է հսկայական երկնաքար եւ նոր հետազոտությունների շնորհիվ պարզվել է դրա մեծությունը: Աստղագետները բացահայտել են, որ դրա չափը շուրջ 150 կմ է, իսկ դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է երբեւէ հայտնաբերված ամենամեծ երկնաքարին, գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով New Atlas-ին:
Երկնաքարի պաշտոնական անվանումն է «C/2014 UN271 Բերնարդինելի-Բերնշթեյն»: Այն հայտնաբերվել է 2014 թվականին մութ էներգիայի ուսումնասիրման նախագծի շուրջ աշխատանքի ժամանակ, Սակայն այն բացահայտած աստղագետներ Պեդրո Բերնարդինելին եւ Գարի Մերնշթեյնը չեն կարողացել ուսումնասիրել այն նախքան 2021 թվականի հունիսը: Բացման պահին պարզ էր դարձել, որ այն բավականին մեծ է:
Հետագա ուսումնասիրությունների ընթացքում հնարավոր է դարձել պարզել օբյեկտի հստակ չափը: Վերլուծության արդյունքների համաձայն՝ երկնաքարի միջուկն ունի շուրջ 150 կմ տրամագիծ՝ ելնելով դրա վառ մակերեւույթից: Եթե դա իսկապես այդպես է, ապա այն երբեւէ հայտնաբերված իր «գործընկերներից» ամենախոշորն է:
Աստղագետներն նաեւ կարողացել են պարզել երկնաքարի ուղեծիրը: Այժմ այն գտնվում է անհավանական երկարատեւ ճանապարհորդության մեջ: Շուրջ 1,5 միլիոն տարի առաջ այն գտնվել է ամենահեռու կետում: Վերջին անգամ օբյեկտը գտնվել է մեր շրջակայքում շուրջ 3,5 միլիոն տարի առաջ: Հայտնի է, որ ընթացիկ այցի ընթացքում երկնաքարը բավականին կմոտենա Արեւին:
Նոր տվյալներով՝ երկնաքարի մակերեւույթին չեզոքանում են ածխաթթու գազն ու ամոնիակը: Գիտնականները հայտնել են, որ սեպտեմբերի 9-ին երկնաքարը բավականին բաց երանգավորում է ստացել մի քանի ժամում: Դեռւես բարդ է կանխատեսումներ անել, սակայն կա հավանականություն, որ օբյեկտը կդառնա շատ ավելի վառ, սակայն փոքր-ինչ ավելի խամրած, քան Սատուրնի արբանյակ Տիտանը: Սակայն ի սկզբանե ենթադրվում էր, որ այն կլինի Պլուտոնից ավելի վառ, սակայն ջրային սառույցի կեղեւի ձեւավորվամ դեպքում երկնաքարը դարձյալ կարող է խամրել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01