Շվեյցարացի և շվեդ գիտնականների խումբը վերլուծել է մոլորակի երկարակյացների մասին տվյալներն ու պարզել է, որ մարդ կարող է ապրել առնվազն 130 տարի: Միևնույն ժամանակ մարդկային կյանքի տևողությունը սահմանափակող որևէ գործոն նրանք չեն հայտնաբերել:
Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը՝ ներկայացնելով Royal Society Open Science գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, Լոզանի Դաշնային տեխնոլոգական ինստիտուտի և Գյոթեբորգի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն ավելի քան 1100 երկարակյաց մարդու տվյալ են ուսումնասիրել՝ 13 երկրից, այնուհետև ուսումնասիրությունը լրացրել են իտալացի և ֆրանսիացի երկարակյացների տվյալներով:
Նրանք ցանկացել են պարզել՝ կպահպանվի արդյոք ապագայում մարդկանց կյանքի տևողության աճը, որը նկատվել է 1840 թվականից ի վեր: Այդ հարցի պատասխանը մեծ կարևորություն ունի ինչպես ժողովրդագրության, այնպես էլ տնտեսության տեսանկյունից:
Գիտնականները եզրակացություն են արել, որ մարդն այսօր արդեն տեսականորեն կարող է ապրել մոտ 130 տարի: Միևնույն ժամանակ առկա վիճակագրական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի:
Հետազոտողները նշում են, որ մահվան հավանականությունը տարիքի հետ մեծանում է, սակայն այդպես է լինում մինչև 108 տարեկանը. այդ տարիքին հասնելուց հետո մահվան և կյանքի հնարավորությունները հավասարվում են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01