Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ նոր կառավարությունը ձեւավորվել է քաղաքական նպատակահարմարության սկզբունքով։
«Այն նախարարները, որոնք տեր ունեին, մնացին իրենց պաշտոններում, իսկ նրանք, որոնք անտեր էին՝ փուռը գնացին»,– այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը։
ԲՀԿ պատգամավորի բնորոշմամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը «հերթական շտոպկան» էր։
« Այն նախարարությունները, որոնք ակնհայտ էր, որ պետք է դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձինք տեր ունեին, մնացին նախարարություն: Իսկ անտերները հարաբերականորեն վերածվեցին կոմիտեների: Հերթական շտոպկան՝ կար ու ձեւը տեղի ունեցավ հերթական խումբ մարդկանց վրա: Կարեւորը որակը չէ, կարեւորը քանակն է եւ կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ ու կարա լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն: Նախորդ անգամ բացահայտ ասացին, որ այո՛, սա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է այս շտոպկան՝ ղեկավարության հերթական կարուձեւը: Այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասացին՝ այդպես է պետք, հերթական շտոպկան ենք անում: Ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով եւ վաղը, երբ կլինի նոր կառավարություն, խորհրդարանը հերթական շտոպկային կքվերակի կողմ՝ նոր անձերի վրա հարմարեցնելով հերթական նախարարական պաշտոնները»,-ասաց նա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44