Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներների թիմը:
«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային տրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,- ասված է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ:
Facebook-ը նաեւ հայտարարել է, որ խափանումն օգտատերերի տվյալների բացահայտման չի հանգեցրել:
Ավելի վաղ Privacy Affairs ինտերնետ պարբերականը սոցցանցերում խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտնել էր, որ Facebook-ի 1.5 միլիարդ օգտատերերի տվյալները վաճառքի են հանվել սեւ շուկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ խոսքը սոցցանցի օգտատերերի անունների, ֆիզիկական եւ էլ. հասցեների եւ հեռախոսահամարների մասին է:
«Մենք չունենք որեւէ ապացույց, որ օգտատերերի տվյալները վտանգվել են խափանումների արդյունքում»,- ասվում է Facebook-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը եւ ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտատերերի համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01