Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի, ինչպես նաև ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուի կողմից ստորագրվել է «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին և կավարտվի 2023թ.-ի հունվարին: Հայ և ճապոնացի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերը համատեղ մշակել են Գործողությունների ստանդարտ ընթացակարգի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ուղեցույցի նախնական տարբերակներ: ԳՍԸ-ի շրջանակում որպես թիրախ են ընտրվել, հատկապես, երկրաշարժերի, սողանքների և անտառային հրդեհների ժամանակ տեղեկատվության տրամադրման և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործընթացները, իսկ ուղեցույցի ստեղծումը նպատակ ունի լրագրողներին զինել աղետների կառավարման հիմնական սկզբունքների և հասկացությունների մասին գիտելիքներով, որպեսզի նշանակալի ներդրում ունենան հասարակության կրթման գործում: Առաջիկայում կմշակվեն ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ ուսումնական նյութեր և կիրականացվի լրագրողների վերապատրաստում:
«Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ մեր համագործակալությունը սկսվել է հենց մեր կառույցի ձևավորման սկզբից: Տարիների ընթացքում այդ համագործակցությունը եղել է տարաբնույթ՝ հրշեջ-փրկարարական մեքենաների տրամադրումից մինչև սեյսմիկ կայանների տեղադրում, քաղպաշտպանության ոլորտում աջակցությունից մինչև ճգնաժամային իրազեկման զարգացման ծրագրեր: Կարևորելով Միասնական համակարգող հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները՝ վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները, տեխնիկական աջակցությունը կնպաստեն ճգնաժամային հաղորդակցության զարգացմանը և աղետներին դիմակայուն հասարակության պատրաստմանը »,- նշել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Ճապոնական կողմն ԱԻՆ-ին շնորհակալություն է հայտնել հաջողված և շարունակական համագործակցության համար:
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01