Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի, ինչպես նաև ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուի կողմից ստորագրվել է «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը: Սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին և կավարտվի 2023թ.-ի հունվարին: Հայ և ճապոնացի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերը համատեղ մշակել են Գործողությունների ստանդարտ ընթացակարգի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ուղեցույցի նախնական տարբերակներ: ԳՍԸ-ի շրջանակում որպես թիրախ են ընտրվել, հատկապես, երկրաշարժերի, սողանքների և անտառային հրդեհների ժամանակ տեղեկատվության տրամադրման և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործընթացները, իսկ ուղեցույցի ստեղծումը նպատակ ունի լրագրողներին զինել աղետների կառավարման հիմնական սկզբունքների և հասկացությունների մասին գիտելիքներով, որպեսզի նշանակալի ներդրում ունենան հասարակության կրթման գործում: Առաջիկայում կմշակվեն ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ ուսումնական նյութեր և կիրականացվի լրագրողների վերապատրաստում:
«Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ մեր համագործակցությունը սկսվել է հենց մեր կառույցի ձևավորման սկզբից: Տարիների ընթացքում այդ համագործակցությունը եղել է տարաբնույթ՝ հրշեջ-փրկարարական մեքենաների տրամադրումից մինչև սեյսմիկ կայանների տեղադրում, քաղպաշտպանության ոլորտում աջակցությունից մինչև ճգնաժամային իրազեկման զարգացման ծրագրեր: Կարևորելով Միասնական համակարգող հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները՝ վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները, տեխնիկական աջակցությունը կնպաստեն ճգնաժամային հաղորդակցության զարգացմանը և աղետներին դիմակայուն հասարակության պատրաստմանը»,- նշել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Ճապոնական կողմն ԱԻՆ-ին շնորհակալություն է հայտնել հաջողված և շարունակական համագործակցության համար:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44