«Տեսակցությունները փակ են Առուշան Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ»,-Աժ-ում լրագորղներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հույս հայտնեց, որ Գորիսի իրենց սիրելի քաղաքացիները, գնահատելով կատարված աշխատանքը, ճիշտ ընտրություն կանեն ՏԻՄ ընտրություններում առաջադրված Առուշան Առուշանյանի օգտին: Նա պնդեց, որ Առուշանյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և նա կալանքի տակ է, քանի որ ձերբակալված Քարահունջ գյուղի գյուղապետ Լուսինե Ավետյանը գրել է իրարից տարբերվող մի քանի ցուցմունք և վերջինով էլ կալանավորել են Առուշան Առուշանյանին և բաց թողել գյուղապետին: Նա տեղեկացրեց, որ Գորիսի համայնքապետին ձերբակալել են նրա համար, որ Քարահունջի գյուղացիներին դրամական օգնություն է բաժանել ընտրություններից մի քանի ամիս առաջ, այն դեպքում, երբ գյուղը սահմանամերձ էր և պատերազմից հետո բազմաթիվ կարիքավորներ կային: Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ վերջերս պարզել են, որ կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբ կա, որին իրենք չեն տեսել, բայց վերջինս բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, և այդ պատճառով պետք է ՀՀ Սյունիքի մարզին մեկ միլիարդ դրամ տրամադրի հենց ՏԻՄ ընտրություններից առաջ։ «Այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ չե՞ք տեսնում։ Պարոն Առուշանյանն էլ էր խնդիրներ լուծում, ինչո՞ւ եք նրան կալանավորել, իսկ Արմեն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում»,- նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Ընդդիմադիր պատգամավորը կրկին շեշտեց, որ Առուշան Առուշանյանի նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ մեղադրվում է աջակցության խնդրանքով դիմած կարիքավոր մարդկանց պատերազմից հետո համայնքապետարանի կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու մեջ : «Հիմա ասում են, որ այն կաշառք է եղել, այն էլ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռ այն ժամանակ չէր էլ խոսվում ընտրությունների մասին»,-նկատեց Աննա Գրիգորյանը։
Աղբյուր` Panorama.am
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44