ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հրատապ» ահազանգ է հնչեղնում ֆեյսբուքյան իր էջում։
Նա մասնավորապես, գրել է.
«Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների: ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք և 21 մահվան դեպքի մասին (նախորդ օրվա արձանագրումներ)։ Մեկ օր առաջ արձանագրվել էր հիվանդության նոր 891 և մահվան 22 դեպք։ Հոկտեմբերի 1-ից մինչ օրս միջինը գրանցվել է հիվանդության 946 նոր և մահվան՝ 20 դեպք։ Այս ցուցանիշներ վկայում են հիվանդության տարածման տեմպերի կտրուկ աճի մասին, որի հետևանքներից է նաև մահվան ցուցանիշի շեշտակի աճը։ Այս իրականության պայմաններում կառավարության կողմից գրեթե ոչ մի էական քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն նոր սահմանափակումներ մտցնելու, այլ անգամ գործող կարանտինի պայմանները պահպանելու ուղղությամբ։ Հարկ է նկատել, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված, արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 16-ին, երբ արձանագրվել էր հիվանդության առավելագույնը օրական 17 դեպք, իսկ մահվան՝ 0 դեպք։ Ակնհայտ է, որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինելու սպասարկել բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներ՝ հիվանդության այս տեմպերով աճի դեպքում, ուստի անհրաժեշտ է իրականացնել իրավիճակից բխող շտապ միջոցառումներ։ Մասնավորապես, անհրաժեշտ է՝ • անհապաղ դադարեցնել ստացիոնար կրթական գործընթացը բոլոր տիպի ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ և այլն), • պետական կառավարման ոլորտում որոշակի ժամանակահատվածում անցնել առցանց աշխատանքի ռեժիմին, • սահմանափակել զանգվածային բոլոր միջոցառումները, • մասնավոր ընկերություններին հորդորել անցնելու աշխատանքի առցանց ռեժիմին, որտեղ դա հնարավոր է, • սահմանափակումներ մտցնել Հայաստան մուտքի վրա՝ խստացնելով սահմանային հսկողությունը և այլն։ Բոլոր որոշումները պետք է կայացվեն և կյանքի կոչվեն խիստ հրատապ և օպերատիվ կարգով, հակառակ դեպքում այս մահաբեր իշխանությունների գործունեության պատմությունը կհամալրվի ևս մի քանի հազար երիտասարդ մարդկանց ողբերգական մահերով»։
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55