Այդ անձնավորությունը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել եւ իր նշած օպերատիվ կապը, ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների կատարմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:
«Արդյոք այս անձնավորությունն ունի գոնե մի կաթիլ հայրենասիրություն կամ պատասխանատվություն, որ գոնե գնա՝ իշխանությունը թողնելով ինչ-որ մեկին, ցանկացածին, որը չունի շանտաժի մեջ մտած հարաբերություններ թուրքի հետ, ով չունի պայմանավորվածություններ ու խոստումներ թուրքին տված, ու հնարավորություն տա մեզ բոլորիս փրկվելու եւ փրկելու մեր հայրենիքը»,-ասաց նա՝ կասկած հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի իր հարցին:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է (նկատի ունի Արթուր Վանեցյանին, ով այդ ժամանակ եղել է ԱԱԾ տնօրենը-խմբ): Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք: Թող խոստովանի՝ ինչ է պայմանավորվել եւ ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ նման բան չի զեկուցել: Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Ուրեմն մեր անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով եւ ձեզնով զբաղվեն, տեսնեն՝ այդ ինչ դավաճանական պյմանավորվածությունների մասին եք խոսել: Դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես:
Մի ժամանակ մոդա էր նոյեմբերի 8-ից հետո, ում գործից հանում էինք, ասում էր՝ հեսա ասուլիս եմ տալու եւ ամեն ինչի մասին պատմելու եմ: Թող ասուլիս տա, հարցազրույց տա: Զգույշ եղեք, եթե այդքան համառորեն գնաք եւ այդքան տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջապատում եք գտնվում: Գուցե դուրս գաք խմբակցությունից, կամ իրեն հեռացնեք խմբակցությունից»,-ասաց նա:
Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարծում եմ՝ ավելի լավ, քան դուք դրա մասին պատմել չի կարող: Վստահ եմ, ժամանակը գալու է ձեր պատմելու»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատմել է ժողովրդին դավադրության ու դավաճանության մասին եւ ժողովուրդը դրան արձագանքել է. «Հույս ունեմ՝ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթներ կունենան: Ես հույս ունեմ, որ այդ զբաղվելու ընթացքում չի պարզվի, որ գովական հայրենիքի շատ կոնկրետ ու յուղոտ հատվածներ ապօրինի ձեւով ծախվել են եւ դրա արդյունքում քաղաքական գործունեություն է ծավալվել: Էլի ասում եմ՝ այդ գաղտնի կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք: 5 մլրդ էին ասում, ի՞նչ եղավ այդ 5 մլրդը»:
Երբ տեղից կոչ հնչեց հրաժարական տալ, Նիկոլ Փաշինյանը նկաեց. «Ես հրաժարական տվել եմ: Դուք այստեղ նստած եք իմ հրաժարական տալու արդյունքում: Եթե ես հրաժարական տված չլինեի, դուք հիմա Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44