ԱՄԷ-ում դատարանը մահապատժի է դատապարտել հինգ մարդու, ովքեր մեղադրվում են գործարարի առաջին աստիճանի սպանության եւ կողոպուտի համար, որի մարմինը հայտնաբերվել է սառնարանում, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Աջմանի քրեական դատարանը վճիռ է կայացրել երկրում գտնվող հինգ օտարերկրացիների նկատմամբ, ովքեր դանակահարել են արտասահմանցի գործարարին եւ նրա տնից ավելի քան 29 600 դոլար գողացել: Հաղորդագրության մեջ չեն նշվում մեղադրյալների անունները եւ նրանց ազգությունը, սակայն նշվում է, որ նրանք ասիական ծագում ունեն եւ 21-39 տարեկան են: Գործարարը եւս նույնականացվել է որպես ասիական ծագում ունեցող:
Միանգամից չի հասկացվում, թե երբ է կատարվել հանցագործությունը կամ դրան հաջորդած դատավարությունը:
Ոստիկանությունը հայտնել է, որ գործարարի մարմինը գտել են նրա սառնարանում այն բանից հետո, երբ ընկերները հայտնել են նրա անհետանալու մասին: Մեղադրյալները բնակարան են վարձել զոհի շենքում եւ նրա տուն մուտք գործելու համար սողալով անցել են օդափոխման անցքով: Ոստիկանները բռնել են սպանության երեք մեղադրյալներին, երբ նրանք փորձել են փախչել երկրից:
Իշխանությունները հայտնել են, որ ամբաստանյալները հարցաքննության ժամանակ խոստովանել են հանցագործությունը: Դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կարելի է բողոքարկել:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03