ԱՄՆ-ը շարունակում է աստիճանաբար կրճատել իր միջուկային մարտագլխիկների թիվը: Այդ մասին վկայում է Պետդեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը: 2020 թվականին Վաշինգտոնն ունեցել է 3750 մարտագլխիկ՝ 2019 թվականի 3805-ի եւ մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց: Այդ թիվը չի հաշվառում շահագործումից դուրս եկածները եւ այն մարտալիցքերը, որոնք ոչնչացվելու են: Բացի այդ, անցյալ տարի Միացյալ նահանգները ոչնչացրել է 184 հին մարտաբաղադրիչներ: 2020 թվականի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածրն է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրերի շնորհիվ: 1967 թվականին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի լարվածակետում ԱՄՆ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը եղել է 31 հազար 255: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում է ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություն) համաձայնագիրը, որը ծավալված միջուկային մարտալիցքերի թիվը սահմանափակում է մինչեւ 1550՝ յուրաքանչյուր կողմի համար, բայց Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինության միջուկային մարտագլխիկները համաձայնագիրը չի լիմիտավորում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել էր ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել է, որ դրանով չի հետաքրքրվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01