Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին հարգել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները սահմանադրական փոփոխությունների նախագծի իրականացման գործընթացի ժամանակ: Այդ մասին ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում տեղադրված հայտարարությունում:
Ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված հանրաքվեի վերաբերյալ: Ինչպես նշվում է հայտարարությունում, համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գնահատման հատուկ հանձնաժողովի նախնական եզրակացությունների՝ քաղաքացիների մեծ մասը հանրաքվեի դրված 29 հարցերի օգտին քվեարկել է խաղաղ մթնոլորտում: Նշվում է, որ նկատվել են որոշակի թերություններ, որոշ ակտիվիստներ ձերբակալվել են արշավի ժամանակ:
«Հաշվի առնելով դա, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների մասին վերջին շաբաթվա նախնական կարծիքում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բարձրացրած մտահոգությունները՝ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները սահմանադրական փոփոխությունների նախագծի իրականացման գործընթացի ժամանակ: Եվրամիությունը կշարունակի երկխոսության մեջ մնալ Ադրբեջանի հետ այս և այլ կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, նախնական եզրակացության մեջ քննադատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ այդ փաստաթուղթն «աննախադեպ լիազորություններ է տալու նախագահին, ինչը խախտելու է իշխանության հավասարակշռության սկզբունքը»:
«Նախագահական մանդատի երկարաձգումը 5-ից 7 տարվա չի կարող արդարացված լինել, եթե հաշվի առնենք նախագահի արդեն իսկ ուժեղացված դիրքը, որը 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ քանակությամբ»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները երկուշաբթի քվեարկել են երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեում:
Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց երկարաձգել յոթի, ներդնել փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև նվազեցնել երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների համար գործող տարիքային շեմը:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55