Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Ադրբեջանն էլ չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների առջեւ, բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կապված էր թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման հետ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան թռիչք: «Սահմանափակումները կապված են թռիչքային անվտանգության հետ: Հատուկ օդային տարածքը փակելու քայլ տեղի չի ունեցել»,-ասաց նա: Հարցին, թե այդ դեպքում ինչու թռիչքներ չկային, Ռեւազյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները ամեն օր թռիչքներ են իրականացրել մինչեւ 2014 թվականը, այդ թվում Բաքու-Նախիջեւան: Իրենք որոշեցին դադարեցնել թռիչքները, հիմա որոշել են վերականգնել: Իսկ մենք չէինք թռչում Ադրբեջանի օդային տարածքով, որովհետեւ կոմերցիոն տեսակետից արդյունավետ չի»: Ինչ վերաբերում է վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանի պնդմանը, որ 2000-ականներին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունն իր որոշմամբ փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար, ՔԱԿ ղեկավարն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչու է պարոն Ճաղարյանն այդպիսի հայտարարություն անում, որովհետեւ այդ հայտարարությունը մոտ չի իրականությանը: Ես հատուկ դիմել եմ մեր անձնակազմին, հարցրել եմ՝ կարո՞ղ է մենք ինչ-որ տեղ սխալվել ենք, 2000-ականներին տեղի ունեցել է նման բան, եւ դա հերքվել է: 2000-ական թվականներին նույնիսկ 10-15 թռիչք է իրականացվել ադրբեջանական ավիաուղիների կողմից: Որեւէ նման խնդիր չի եղել: Նույնիսկ այդ ժամանակ մեր փոխադրողներն էլ ունեին թռիչքներ Միջին Ասիա, որն իրականացնում էին Ադրբեջանի տարածքն օգտագործելով»: Դիտարկմանը, թե մենք ոնց կարող ենք իմանալ, թե արդյոք այդ օդանավով զենք չի տեղափոխվում, Ռեւազյանն ասաց. «Մենք չգիտենք, թե ով է այդ օդանավում կամ ինչ բեռ կա, բայց ըստ միջազգահյին օրենսդրության իրավունք չունենք աղաքացիական օդանավով տեղափոխել զենք»: Ռեւազյանը հաստատեց, որ մեր օդային տարածքն օգտագործշելու դեպքում Ադրբեջանը գումար պետք է վճարի, որի չափը կախված է օդանավի քաշից. «Մենք դա կիմանանք մոտ 3 ամիս հետո, գումարը գանձվում է «Եվրակոնտրոլ» ընկերության կողմից, որը գտնվում է Բրյուսելում»: Այս օրերին հնչում են տեսակետներ, որ Իրանը փակեց իր օդային տարածքը Ադրբեջանի օդանավերի համար եւ նույն օրը տեղի ունեցավ Բաքու-Նախիջեւան թռիչքը ՀՀ տարածքով, ինչը նշանակում է, որ սա քայլ է Իրանի դեմ. Այս առնչությամբ ՔԱԿ ղեկավարն ասաց. «Իրանը չի փակել իր օդային տարածքը ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար»: Նա կոչ արեց քիչ ֆեյք լուրեր տարածել ավիացիայի հետ կապված, քանի որ դա խանգարում է իրենց աշխատանքին. «Միջազգային քաղավիացիան շատ հստակ ասում է, որ իրավունք չունենք խտրական մոտեցում ունենանք եւ որեւէ մեկ երկրի առջեւ փակենք մեր օդային սահմանը»:
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01