Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը, գրում է Էրմենիհաբերը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն իջել է հուլիսի համեմատությամբ։ ԱԶԿ-ն հուլիսին ունեցել է 36.1 տոկոս, իսկ սեպտեմբերին՝ 32.7 տոկոս վարկանիշ։ Իջել է նաև իշխող կոալիցիայի անդամ մյուս՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-AKP) վարկանիշը՝ հասնելով 8.9 տոկոսի։ Այդպիսով, իշխող կոալիցիայի՝ «Ժողովրդական» դաշինքի (Cumhur İttifakı) օգտին տրված ձայները սեպտեմբերին կազմել են 41.6 տոկոս՝ հուլիսի 45.4-ի փոխարեն։ Հարցումների արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի (Millet İttifakı) անդամ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ձաները ևս նվազել են՝ 25.6-ից դառնալով 24.8 տոկոս, սակայն դաշինքի մյուս՝ ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) վարկանիշը 15.7-ից բարձրացել է 19.3 տոկոսի։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վարկանիշը նույնպես սեպտեմբերին աճել է հուլիս ամսի համեմատությամբ։ Հուլիսի 11.2 տոկոսի փոխարեն սեպտեմբերին այն կազմել է 11.7 տոկոս։
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03