Հնդկաստանը բաց կլինի զբոսաշրջիկների համար հոկտեմբերի 15-ից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ավելի քան մեկ տարի փակ լինելուց հետո, հայտնել է AFP-ն: Երկիրը դադարեցրել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը 2020 թվականի մարտին, երբ բռնկվեց համավարակը, եւ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը խիստ սահմանափակումներ մտցրեց: «Տարբեր առաջարկներ դիտարկելուց հետո, ներքին գործերի նախարարությունը որոշել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից սկսել չարտերային չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրացիների համար նոր զբոսաշրջային վիզաների տրամադրումը», - ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: «Չարտերային ինքնաթիռներից բացի այլ չվերթներով Հնդկաստան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան նոր տուրիստական վիզաներով երկիր մուտք գործել միայն 2021 թվականի նոյեմբերի 15-ից»: Այս տարվա սկզբին 1.3 միլիարդ բնակչություն ունեցող երկիրը տուժեց կորոնավիրուսային վարակների ալիքից՝ օրական գրանցելով վարակվածության 400.000 եւ մահացության 4.000 դեպք: Այդ ժամանակից ի վեր՝ երկրում վարակվածների թիվը նվազել է մինչեւ օրական մոտ 20.000 նոր դեպք եւ 200-300 մահվան դեպք վերջին շաբաթների ընթացքում: Ավելի քան 250 միլիոն մարդ կրկնակի պատվաստվել է, չնայած դա բնակչության միայն մոտ 20 տոկոսն է, եւ փորձագետները զգուշացնում են, որ Հնդկաստանը կարող է տուժել վարակների նոր ալիքից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01