ՀայՓոստը հատուկ ակցիայի շրջանակում մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները: Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինը իջեցրել է մոտ 25 տոկոս:
Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն:

Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմուքը։ Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս Փոստի համաշխարհային օրվա առթիվ և ողջունում մեր նորաբաց, վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դառնում են ավելի հագեցած և ժամանակակից: Հոկտեմբեր ամսից առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի Եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը և միաժամանակ աջակցել փոքր և միջին բիզնեսին»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01