Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի ազատ արձակեն հայ ռազմագերիներին: Այս մասին ասվում է ուրբաթ Բասկերի երկրի տարածաշրջանային խորհրդարանի ընդունած բանաձեւի մեջ: Պատգամավոր Օյհանա Էչեվարիետա-Լեգրանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարում հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի դրույթը. «Ադրբեջանական կողմը պետք է պահպանի հրադադարը եւ հրաժարվի հայկական տարածք ներխուժելու փորձերից»: Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը գլոբալ լուծում է պահանջում, եւ այս փուլում անհրաժեշտ է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Ղարաբաղում: Մենք մեր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանին` իր սոցիալական եւ տարածքային իրավունքների հարցում: Բացի այդ, Բասկերի երկրի խորհրդարանը հաստատում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որում ասվում էր, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակն առանցքային հարց է, որը պետք է լուծվի քաղաքական քննարկումների միջոցով` ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03