ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ողջունելով Մարտինա Շմիդտին, շնորհավորել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնել, որ այն ավելի կընդլայնվի։
«Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց ԵԽ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթությունները և ուղղությունները։
Մատնանշվեցին համագործակցության մի շարք ուղղություններ, որոնցով կան ձեռքբերումներ։ Դրանք են՝ ընտանեկան բռնության, կիբերհանցավորության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, նաև ԵԽ երևանյան գրասենյակի օժանդակությամբ տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, ստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։
Նշվել է պարեկային ծառայության ու օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման ու կայացման, ինչպես և ոստիկանության մյուս ծառայություններում նախատեսվող բարեփոխումների մասին։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրերի մասին հարցեր։
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01