Առաջարկվում է շրջանառության հարկի շեմը կրկին իջեցնել մինչեւ տարեկան 58,35 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 120 դոլարից մի փոքր ավելի - խմբ.): Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ԱԺ-ում երկրորդ ընթցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգիրքը:
Նրա խոսքով՝ այժմ շեմը կազմում է տարեկան 115 մլն դրամ (ավելի ցածր շրջանառությամբ ձեռնարկությունները շրջանառությունից ավելի քիչ են վճարում, ԱԱՀ՝ ավելի շատ): Առաջին ընթերցմամբ առաջարկվում էր այն անմիջապես մինչեւ 40 հազար դրամ իջեցնել, այժմ կառավարությունը հակված է նախկին՝ 58,35 մլն դրամին:
«Մինչեւ 115 մլն դրամ բարձրացումը ժամանակավոր էր, ավելին՝ այդ մասին ուղղակիորեն նշված էր նաեւ համապատասխան օրինագծի տեքստում, որն ընդունվել է 2015-ին: Տեքստում նշված էր, որ այդ միջոցառումը ժամանակավոր է եւ կտեւի մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը»,- հիշեցրել է Միրումյանը:
Սակայն օգնությունը ոչ միայն փոքր բիզնեսին չօգնեց, այլեւ ձեռնտու դարձավ ավելի խոշորի համար, հավելել է նա: «Մենք ենթադրում էինք, որ երբ շեմը բարձրանա, բիզնեսն այլեւս չի անհանգստանա ավելի մեծ հարկերի համար եւ իր շրջանառությունը կփաստաթղթավորի: Սակայն բիզնեսը շարունակում է խուսափել: 2015 թվականին 46 հազար սուբյեկտներ մեզ մոտ գրանցել են տարեկան 10 մլն դրամից պակաս շրջանառություն, իսկ եւս 8 հազարը՝ 30 մլն-ից պակաս: Դա, իհարկե, չափից ավելի հեռու է 115 մլն դրամից»,- նշել է նա:
Այլ խոսքով՝ փոքր բիզնեսը չի սկսել ավելի թափանցիկ աշխատել: Իսկ ահա, ավելի խոշոր բիզնեսը, որը նախկինում ԱԱՀ-ով էր աշխատում, այժմ կարողացել է ավելի ցածր հարկային պայմաններում աշխատել:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22