«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահներն ուշագրավ գործողություններ են իրականացնում ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող հայտնի քրեական գործով: Խոսքն ԱԱԾ-ում քննվող զենքի գործի մասին է, որի շրջանակներում օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ինչպես նաեւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մինչդեռ, օրինակ, այդ ժամանակների ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնավարում է, նրան հարցաքննության էլ չեն կանչել։ Չեն հարցաքննել նաեւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գաբրիել Բալայանին: Երեկ մեր լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Գ. Բալայանից, ով եղել է Դավիթ Տոնոյանի տեղակալը: Սակայն նա այդ գործի վերաբերյալ չի ցանկացել մեկնաբանություն տալ, միայն հաստատել է, որ իրեն չեն հարցաքննել։ Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Գաբրիել Բալայանը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց, իսկ ազատվեց այդ պաշտոնից պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջերին։ Իսկ հայտնի գործով հանցավոր գործարքը, ըստ իրավապահ մարմնի, կայացել է 2018-ի աշնանը։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կներգրավեն այս գործով, պաշտոնաթող փոխնախարարը պատասխանել է․ «Իմ մտավախություններն իմ մեջ են, բայց այս պահին խոսել, մեկնաբանություն տալը սխալ է, քանի որ քննություն է գնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44