Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խոր ցավ եմ հայտնում՝ Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետ կապված և ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և մտերիմներին: Նրանց հետ միասին սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ զոհերի»,- Ղարիբաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս հայտնել է, որ պետությունն օգնություն կտրամադրի տուժածներին: Կատարվածի բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Հիշեցնենք, որ Բաթումում նախօրեին փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը: Վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է: Քննության վարկածով՝ կատարվածի պատճառն առաջին հարկի բնակարանում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են եղել, որոնք իրականացվել են անվտանգության կանոնների խախտմամբ: Հայտնի է, որ ձերբակալվել են տան սեփականատերն ու երկու աշխատակից: Նրանց 2-10 տարվա ազատազրկում է սպառնում:
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01