ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն այսօր մեկնարկեցին Աշխարհի ամենամեծ դասընախաձեռնությունը, որի նպատակն է հայ երեխաներին սովորեցնել Կայուն զարգացման նպատակների մասին, որոնք 2015թ. սեպտեմբերին ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Համընդհանուր նախաձեռնությունը, որը երկրորդ տարին է, ինչ իրականացվում է, տեղի ունեցավ Երևանի թիվ 3 ավագ դպրոցում՝ հնարավորություն տալով 70 դպրոցականների «ստեղծագործել, նախաձեռնել և բարձրաձայնել» այն նպատակների մասին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են:
Աշխարհի ամենամեծ դասի նպատակն է երեխաներին և երիտասարդներին ներգրավել քննարկումներում, որտեղ ներկայացվում է այն դերը, որ իրենք կարող են ունենալ՝ օգնելու աշխարհին ԿԶՆ-երի նվաճման հարցում, և ոգեշնչել նրանց մասնակցությունը սեփական համայնքներում: Դպրոցականները եզակի հնարավորություն ունեցան համընդհանուր նպատակների մասին լսել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՀՀ կրթությանն և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից:
Հայաստանի դպրոցականները միանում են 100-ից ավելի երկրների տղաներին և աղջիկներին, որոնք սեպտեմբերին նույնպես մասնակցելու են Աշխարհի ամենամեծ դասին՝ սովորելու նպատակների հիմնական թիրախների մասին, ինչպիսիք են՝ հասնել գենդերային հավասարության, ամենուրեք և բոլոր մարդկանց համար վերացնել ծայրահեղ աղքատությունը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ և բոլոր երեխաներին հնարավորություն տալ ստանալու որակյալ տարրական և միջնակարգ կրթություն:
«Աշխարհի ամենամեծ դասը երեխաներին սովորեցնում է համընդհանուր նպատակների մասին և նրանց ներգրավում դրանց իրագործման գործընթացում՝ կրթելով ապագայի մարտահրավերների մասին և խրախուսելով փոփոխությունների իրականացումը սեփական համայնքներում», նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Երիտասարդները կարող են աջակցել համընդհանուր նպատակների նվաճմանը՝ իրենց ղեկավարներին դարձնելով հաշվետու տրված խոստումների իրագործման համար և իրենք իրենց դարձնելով պատասխանատու՝ բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու համար»:
Աշխարհի ամենամեծ դասը եզակի հնարավորություն է՝ խթանելու համընդհանուր քաղաքացիությունը աշխարհի դպրոցներում: Այն օժանդակում է դպրոցականների կրթական գործընթացին՝ մի շարք առարկաների միջոցով, ինչպիսիք են՝ գիտությունը, աշխարհագրությունը, քաղաքացիությունը և տեխնոլոգիան, և օգնում ուսուցիչներին ուսումնասիրել կարևոր համընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը: Կառավարության անդամները և մի շարք երկրների նախարարներ դասավանդելու և մասնակցելու են դասերին:
Որպես Աշխարհի ամենամեծ դասի հիմնադիր գործընկեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տարի ծրագրի փորձնական մեկնարկի ընթացքում օգտագործել է իր համաշխարհային ներկայացվածությունն ու կապերը և ստանձնել կարևոր դեր՝ օգնելով ԿԶՆ-երը դարձնել հասանելի 25 լեզվով ավելի քան 160 երկրում և ավելի քան 500 միլիոն տղաների և աղջիների համար:
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55